Category: Infocom

  • CTRL Z` Նինա Կարապետյանցի հետ | Episode 3Ctrl Z-ի երրորդ թողարկման հյուրը «ՆԺԱՐ»…

    CTRL Z` Նինա Կարապետյանցի հետ | Episode 3
    Ctrl Z-ի երրորդ թողարկման հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Նինա Կարապետյանցի հետ | Episode 3

    #infocom #ինֆոքոմ
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    Ctrl Z-ի երրորդ թողարկման հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։
    00:00 — Անոնս
    02:22 — Կադրից դուրս
    02:57 — Քաղհասարակության մահը և երբեմնի…

  • Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված …

    🇺🇦 Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել։
    🗣 Այս մասին Ուկրաինայի Գերագույն Ռադայում ունեցած ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կնպաստեն այլ ձևերով։
    📣 «Այս պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են դժվար ընտրություններ: Ուկրաինան պետք է հասկանա, որ յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր կորցրած կյանք և յուրաքանչյուր կրած դժվարություն չի կրկնվի, և որ խաղաղությունը երկարատև կլինի ու կունենա խոշոր երկրների աջակցությունը», — ընդգծել է Ռյուտեն։ |armenpress.am|

  • Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆր…

    🇫🇷⚖️ Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է Х-ի փարիզյան գրասենյակը։
    📱 France-Presse գործակալությունը նշում է, որ Մասկի՝ ապրիլի 20-ին նախատեսված հարցաքննությունը կապված է գործարարի սեփականություն հանդիսացող Х (նախկին Twitter) սոցիալական ցանցի գործունեությանն առնչվող հետաքննության հետ։
    🔸 Ֆրանսիայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, որ Х-ի ալգորիթմն օգտագործվել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտության համար։ |azatutyun.am|

  • Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված ՀՀ քաղաքականությո…

    🇷🇺💬 Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ:
    🗣 ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։ |civilnet.am|

  • 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությու…

    2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությունը, որոնք նշանակվել են ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից։

  • «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հն…

    «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

  • Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, հ…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։
    🔸 Թրամփը հայտարարել է, որ Մոդիի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։
    🗣️ «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»,- գրել է ԱՄՆ նախագահը

  • Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ ք…

    ❗️Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու [․․․] դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին հաղորդել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
    🗣 Վազգեն Հարությունյանը հայտարարում է՝ մեղադրանքը չի ընդունում եւ այն անհիմն է համարում։
    📌 Նա մանրամասնել է, որ հարցը վերաբերում է 2023-ին ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ին։ Ըստ Հարությունյանի՝ ընկերության հետ պայմանագիրը օրենքի պահանջով միակողմանի լուծվել է բանկային երաշխիք չներկայացնելու պատճառով, ինչից հետո նախաձեռնվել է նոր գնման գործընթաց։ Սակայն «Իմպեքը» դատական հայց է ներկայացրել, որի շրջանակում արգելվել է նոր գնման գործընթացի նախաձեռնումը։
    ⚖️ «[Նոր գնման գործընթաց չնախաձեռնելու մասին] դատական ակտը ստացել եմ գործընթացը սկսելուց հետո, սակայն ինձ մեղադրում են այն նախաձեռնելու համար՝ մինչև ակտի ստացումը։ Սա է մեղադրանքի ամբողջ էությունը»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

  • Իրանի նախագահը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել…

    🇮🇷🗞 Իրանի նախագահը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ իրանական լրատվամիջոցներ
    📣 Իրանական Fars գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։ Նշվում է, որ քննարկումները կընթանան Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։
    📌 Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։ «Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա», — նշում է գործակալությունը։

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 …

    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։
    ☔️❄️ Երևանում և հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]