Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ ք…

❗️Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու [․․․] դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին հաղորդել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
🗣 Վազգեն Հարությունյանը հայտարարում է՝ մեղադրանքը չի ընդունում եւ այն անհիմն է համարում։
📌 Նա մանրամասնել է, որ հարցը վերաբերում է 2023-ին ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ին։ Ըստ Հարությունյանի՝ ընկերության հետ պայմանագիրը օրենքի պահանջով միակողմանի լուծվել է բանկային երաշխիք չներկայացնելու պատճառով, ինչից հետո նախաձեռնվել է նոր գնման գործընթաց։ Սակայն «Իմպեքը» դատական հայց է ներկայացրել, որի շրջանակում արգելվել է նոր գնման գործընթացի նախաձեռնումը։
⚖️ «[Նոր գնման գործընթաց չնախաձեռնելու մասին] դատական ակտը ստացել եմ գործընթացը սկսելուց հետո, սակայն ինձ մեղադրում են այն նախաձեռնելու համար՝ մինչև ակտի ստացումը։ Սա է մեղադրանքի ամբողջ էությունը»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով