Category: Infocom

  • Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։…

    👮 Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

  • Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը։ Արարողությանը ՀՀ ԱԳ …

    🇦🇲🇺🇾 Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը։
    🗣 Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Գոհունակությամբ պետք է խոստովանել, որ 1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։
    🔸 Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները»։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայո…

    Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայողները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։

  • Մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր»…

    📌 Մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։
    [«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն]

  • Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ ՔԿ խոսն…

    👮 Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
    ‼️ ՔԿ խոսնակը հայտնում է՝ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
    📌 Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայողները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։

  • Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հար…

    🇷🇺🇺🇦 Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հարձակման: ՌԴ զինվորականները կիրառել են օդային հարձակման 151 միջոց, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Դա համակցված հրթիռաօդային հարված էր Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին, ասվում է առավոտյան զեկույցում: Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել 92 թիրախ:
    🗣 Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով հարձակումները վերջին ժամանակների ամենախոշորն են եղել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Էներգահամակարգի օբյեկտներին հարվածների հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

  • Այսօր Ժնևում տեղի կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի …

    🇦🇲🇦🇿 Այսօր Ժնևում տեղի կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
    🗣 Այս մասին 24news.am-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

  • Այսօր և վաղը կեսօրից հետո ու երեկոյան ժամերին ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են …

    🌧🌨 Այսօր և վաղը կեսօրից հետո ու երեկոյան ժամերին ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով՝ պայմանավորված Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցությ…

    🇦🇲🇮🇹 Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
    🤝 Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ [ՀՀ ՊՆ]