Category: Infocom

  • Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանին ասաց՝ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս միջպետակա…

    🗣 Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանին ասաց՝ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։ Նա նշեց՝ սա վերջին այցի ժամանակ է նկատել, իսկ նախկին հարյուրավոր այցերի ժամանակ չէր նկատել։
    📌 «Ոչ մի բան չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև սոցիալական ցանցերը, ընդդիմադիրների մեկնաբանությունները կարդալով տպավորություն ունեմ, որ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ ինչքան լավ էր ու այս իշխանությունը եկել է, ամեն ինչ վատ է։ Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի հյուրատուն չկա, դա մի բացատրությույն ունի՝ այն պրոբլեմը, որ քննարկում ենք, դա մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են ու գիտեն»,- հայտարարեց Փաշինյանը։
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ սրա վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան, Փաշինյանն ասաց․ «Հունաստանում կղզի չառնեիք, տանեիք մի հյուրանոց էլ Ոսկեպարում կառուցեիք, 2 հատ էլ Կիրանցում կառուցեիք, էդ ճանապարհների երկայնքով սարքեիք ձեր ավտոսալոնները։ Այսինքն էս ինչի՞ մասին եք խոսում, հո գոռալով չի՞»։

  • Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործըն…

    🗣 Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ ՀՀ դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի…

  • Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ ոչ մի համաձայնություն Հայաստանի և Ադրբ…

    🇦🇲🗺🇦🇿 Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ ոչ մի համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա:
    🗣 Կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթայի հռչակագրի հիման վրա։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում հարցուպատասխանին]

  • հայաստանյան բանկերի մեծ մասի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին…

    հայաստանյան բանկերի մեծ մասի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ էին տարածել ռուսական ԶԼՄ–ները՝ հղում անելով անանուն աղբյուրների։

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ն…

    🇷🇺 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ Զախարովա

    🗣 Զախարովայի խոսքով՝ Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այս ուղղությամբ մի քանի անգամ աճել է։
    📌 «Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», — ասել է Զախարովան։
    📢 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշում է՝ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։ |armeniasputnik.am|

  • 57 կողմ, 27 ձեռնպահ և 0 դեմ ձայներով խորհրդարանը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաք…

    🇦🇲🇪🇺 57 կողմ, 27 ձեռնպահ և 0 դեմ ձայներով խորհրդարանը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ 📌 Համաձայնագրով ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը…

  • Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն…

    🔸 Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: 🔸 Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից ներկայացված…

  • ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ քրեական ենթամշակույթի ք…

    ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

  • Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա…

    Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։

  • Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վե…

    🗣 Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին:
    🔸 Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։
    🔸 Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա: [Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան] |news.am|