Category: Infocom

  • Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Բաքվում Իսլա…

    🇦🇿 Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026թ. տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ:
    📌 Նա հայտարարել է, թե Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին, չնայած «տուժել է օկուպացիայից և ավերածություններից»։
    🗣 «Արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և տեսնում են դրա օգուտները։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցին հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, ինչպես նաև 65 մզկիթների ոչնչացումը։ Նրանք խոզեր և այլ կենդանիներ պահում էին մզկիթներում։ Մենք սա չենք մոռանա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: |factor.am|

  • Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ…

    🇦🇿 Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։
    ‼️ Համաժողովի կազմակերպիչների թվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։ |azatutyun.am|
    📌 Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

  • Տեղական արտադրողներին աջակցելուն զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում …

    ‼️ Տեղական արտադրողներին աջակցելուն զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով:
    🗣 Գործադիրի այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել նախագծին, որով լրացուցիչ արտոնություններ է տվել հայաստանյան ջերմատնային տնտեսություններին:

  • Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում և ոչ մեկին ոչ մի բացա…

    ‼️ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում և ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել:
    💬 Այսպես արձագանքեց Փաշինյանը հարցին, թե նվաստացուցիչ չի՞ համարում Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քննարկումները:
    📌 «Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը, և մենք, ինչպես և պարտավոր էինք, զբաղված էինք իրադրության կառավարմամբ:
    📌 Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել: (…) Ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, (…): Աշխարհի բոլոր երկրների բանակցությունները դրա մասին են՝ միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են»,- նշել է Փաշինյանը:
    Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • 2025թ. դեկտեմբերից Սևանա լճի ափամերձ 60 հողամասում ապամոնտաժվել է ապօրինի կառու…

    ‼️ 2025թ. դեկտեմբերից Սևանա լճի ափամերձ 60 հողամասում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 162 շենք-շինություն։
    📣 Դատախազությունից հայտնում են, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվում են, իսկ ապամոնտաժվող կառույցներն այլ նպատակով փոխանցելու առաջարկները իրավական հիմք չունեն, քանի որ դրանք գտնվում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտում։

  • Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար ա…

    🇹🇷 Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն:
    🗣️ Այդ մասին հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո Türkıye թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
    💬 «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատումը: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն», — նշել է Ֆիդանը: |1lurer.am|

  • ԱՄՆ և Իրանի նախագահները թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատե…

    🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ և Իրանի նախագահները թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։
    📄 ԶԼՄ-ները երեկ հրապարակել են փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը։

  • Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրո…

    ‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, նրանց հետ մենք չկարողացանք պայմանավորվել։
    🔸 Հիմա կարևոր է այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,-նշել է նա։ |tert.am|

  • ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության…

    ❗️ ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:

  • ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական …

    ‼️ ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
    📌 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    ❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար: