Category: Infocom

  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։ …

    🇺🇸🇮🇷 Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։
    🗣 «Հնարավոր է՝ ինչ-որ պահի սկսենք բանակցությունները, բայց հիմա, իմ կարծիքով, իրավիճակը լավ է»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
    📌 Նա կրկին հայտարարել է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ |shantnews.am|
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նախատեսված չէ։ 📌 Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։ 🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր ավելի…

  • Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի …

    ⚖️ Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին:
    🔸 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
    📌 Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ |azatutyun.am|

  • Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել թմրանյութերի օգտագործման և իրացման մե…

    ❗️Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել թմրանյութերի օգտագործման և իրացման մեջ մեղադրվող 33-ամյա Ելիզավետա Դանիելչևայի՝ 6 տարի ազատազրկման դատավճիռը (վերջնական պատիժ էր նշանակվել 4 տարի 8 ամիս ժամկետով)։
    👮 2023-ի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանի «Բան» ակումբ և այնտեղ թմրանյութեր էր գտել։ 27 բերման ենթարկվածներից Դանիելչևան միակ մեղադրյալն էր։ Ելիզավետան, սակայն, պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով թմրանյութը, որն իր անձնական օգտագործման համար է եղել։
    🔸 Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։ Ելիզավետայի ամուսինը «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և, առանց որևէ ապացույցի, պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։
    📌 Նրա նկատմամբ այժմ կիրառված է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Մինչ այդ, մոտ 1 տարի 3 ամիս նա եղել է կալանքի և տնային կալանքի տակ։ |hetq.am|

  • Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտո…

    🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
    ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
    [ՀՀ ԿԸՀ]

  • Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերո…

    🚫 Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
    Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն …

    📌 Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

  • Բրիտանական Financial Times պարբերականը գրում է՝ «Իրանը դիտարկում է Եվրոպայում գ…

    🇮🇷 Բրիտանական Financial Times պարբերականը գրում է՝ «Իրանը դիտարկում է Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին հարվածների հնարավորությունը»:
    🔸 Թերթի աղբյուրները փոխանցել են, որ Թեհրանը նման քայլի կդիմի, եթե փոխըմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը լրանալուց հետո «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեն սրվել»։ |azatutyun.am|

  • ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձ…

    💰 ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը (Էդիկ Մինասյան՝ խմբ.), քաղաքացու՝ ԵՊՀ ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
    ⚖️ Նրան մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Օգոստոսի 20-ից Թբիլիսյան խճուղի — Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շր…

    🔁 Օգոստոսի 20-ից Թբիլիսյան խճուղի — Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Քննիչի որոշմամբ՝ Արեգնազ Մանուկյանին այսօր թույլատրվել է տեսակցել դստեր հետ, որ…

    ‼️ Քննիչի որոշմամբ՝ Արեգնազ Մանուկյանին այսօր թույլատրվել է տեսակցել դստեր հետ, որի ծննդյան օրն է այսօր:
    🗣 Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ տեսակցությունը դեռևս տեղի չի ունեցել:
    ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ: