Category: Infocom

  • Վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական,…

    ❗️Վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։
    📌 Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։
    🔸 Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։
    🔸 ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվել է պահանջագիր՝…

    ❗️ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
    « 1․Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը:
    2․ Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար […]:
    7. Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ [․․․]։
    8. Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում […]:
    9. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
    10. Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից […]: |tert.am|
    Կարդալ ավելին

  • «Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ փոխե…

    🗣️«Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները, և 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ»։
    [Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյան] |news.am|

  • Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների իր…

    ❗️Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության:
    📌 Հանրահավաքի նպատակն է՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական խնդիրները, ինչպես նաև գերիների ազատ արձակման խնդիրը:
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկաս…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ։

    📌 Պահանջվում է բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 36 միլիոն 808 հազար դրամ:

  • Մյանմարի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, վիրավորների թիվը հասել է 2376-ի…

    🇲🇲 Մյանմարի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, վիրավորների թիվը հասել է 2376-ի:
    🇹🇭 Թաիլանդում 9 մարդ է զոհվել, մոտ 100-ը համարվում են անհետ կորած՝ Բանգկոկում կառուցվող երկնաքերի փլուզման հետևանքով։ Նշվում է, որ տուժածների մեծ մասը բանվորներ են եղել։

  • Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլան…

    📌 Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր:
    🔸Աղոթում ենք բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Անկախ դիտորդը» դաշինքը գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հա…

    ⚖️ «Անկախ դիտորդը» դաշինքը գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ, որը կատարվել է մարտի 12-ին Սարիկ Մինասյանի խոստման/հանձնարարականի արդյունքում:
    📢 Մենք համարում ենք, որ եթե Գյումրիի փողոցների խճապատումը իրապես բյուջեով նախատեսված չի եղել, ապա դրա խոստում տալը հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայություններ խոստանալ, իսկ համայնքի հաշվին դրա իրականացումը՝ ընտրվելու խմբային (անձնական) շահով պայմանավորված պաշտոնական լիազորությունների չարաշահում:
    [«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարություն]

    Հանցագործության մասին հաղորդում. «Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների…

  • 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործությ…

    ❗️8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով ⚖️ Քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների…

  • Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու …

    ⚖️ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
    📌 «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: |1lurer.am|