Category: Infocom

  • Խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսա…

    🔍 Խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում:
    🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները:

  • Մեկ գիշեր մնաց ԱԱ ևս մեկ փուլ ավարտելու համար, բայց մինչ այդ ի՞նչ կատարվեց գիշե…

    ⚽️ Մեկ գիշեր մնաց ԱԱ ևս մեկ փուլ ավարտելու համար, բայց մինչ այդ ի՞նչ կատարվեց գիշերը:
    🇪🇸🇦🇹 Իսպանիա-Ավստրիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով:
    🇵🇹🇭🇷 Ֆուտբոլային կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց Պորտուգալիա-Խորվաթիա հանդիպումը: Պորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվով, բոլորը տխուր են Մոդրիչի համար:
    🇨🇭🇩🇿 Դե իսկ Շվեյցարիա-Ալժիր հանդիպմանն ավելի ուժեղ էին շվեյցարացիները, որոնք առաջին խաղակեսը ավարտեցին 2 գնդակի առավելությամբ և շանս չտվեցին մրցակցին երկրորդ խաղակեսում:
    ⚽️ Այսպիսով՝ հուլիսի 6-ին՝ ժամը 23:00-ից, կհետևենք Իսպանիա-Պորտուգալիա խելահեղ դիմակայությանը, իսկ Շվեյցարիան կմրցի Կոլումբիա-Գանա զույգի հաղթողի հետ:
  • Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2…

    ❗️⚖️ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։
    📌 Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
    ‼️ Դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվ…

    🇻🇪 🚑 Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին, որը մնացել էր Լա Գուայրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի փլատակներում:
    🔸 Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսի հետ կապ էր հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:
    🔸 Նա խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել: |armenpress.am|
    📸 Լուսանկարը՝ AP-ի
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • Արուսյակ Մանավազյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թ…

    ❗️Արուսյակ Մանավազյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

  • Ժամը 19:05-ին 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս…

    ‼️ Ժամը 19:05-ին 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լ…

    🇦🇲🇮🇷 Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ»,- հավելել է նա։
    🇦🇲🇮🇷 Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին հաղորդում է Թեհրանում գործող ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի խոսքերին։ 🗣 «Փուրմոհամադիի…

  • ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայաստանյան մի շարք ապրանքներ ԵՄ կարտահա…

    📣 ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայաստանյան մի շարք ապրանքներ ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով․ Նիկոլ Փաշինյան
    📃 Փաշինյանը նշել է, որ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին։ Նա արձանագրեց, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։
    📌 Փաշինյանը նշեց, որ համատեղ ծրագրեր կիրականացվեն մասնավոր հատվածին աջակցելու համար, որ նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, տեղյակ կլինեն՝ լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն։
    🗣 «Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը․ սա շատ էական և շրջադարձային պահ է։ ԵՄ 450-միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք», — նշեց ՀՀ վարչապետը։ |1lurer.am|
    💰🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայնածավալ ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։ 🔸 «Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն…

  • ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները 1 տարվա փոխար…

    🚙🪪 ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները 1 տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որ քաղաքացիները կարողանան նաև գործնական քննությունը հանձնել։
    📅 Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ տեղեկացնելով՝ նախատեսվում է, որ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։
    📣 Նախարարը տեղեկացրեց, որ կփոխվեն նաև տեսական քննության հարցաշարերը, քանի որ, օրինակ, շատ են բողոքներն այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարելու համար նախատեսված հարցաշարերում ներառված են ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Այժմ հարցաշարերը կդառնան կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ։
    🗣 Սարգսյանը հիշեցրեց, որ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները այս տարվա հուլիսի 6-ից կարող են վճարել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ առանց քննությունների։|arm.sputniknews.ru|

  • Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատար գնդ…

    ⚖️ Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատար գնդապետ Էդիկ Մալոյանն ու զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա։
    📣 «Է.Մ.-ն, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։
    📌 Հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», — հայտնում են Քննչական կոմիտեից: