Category: Infocom

  • Իրավիճակը լարված է ՊՆ-ի դիմաց: Քաշքշուկ սկսվեց ռազմական ոստիկանների և անհետ կոր…

    📍 Իրավիճակը լարված է ՊՆ-ի դիմաց: Քաշքշուկ սկսվեց ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև: 🗣 Վերջիններս հավաքվել են ՊՆ մուտքի դիմաց և պահանջում են բացել դռները: Այս պահին ոստիկանության ուժեր են կենտրոնացվում ՊՆ վարչական համալիրի դարպասների…

  • Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, TRIPP-ը մնում է ԱՄ…

    🇦🇲🇺🇸 Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, TRIPP-ը մնում է ԱՄՆ օրակարգում. Փաշինյան

    🗣 «Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան:
    📌 Կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում հենց TRIPP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |azatutyun.am|

  • Դատախազությունը միջնորդեց Միքայել արք. Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամ…

    ⚖️ Դատախազությունը միջնորդեց Միքայել արք. Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ հաշվանցելով մեղադրյալի՝ մինչ օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։

    🗣 Այս մասին այսօր լրացուցիչ դատալսման ընթացքում հայտարարեց դատախազը։
    📌 Նիստի սկզբում պաշտպանական կողմը՝ փաստաբան Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, բացարկ հայտնեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Ըստ փաստաբանի՝ սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտից հետո դատավորը կողմերին չի պարզաբանել մինչև հաջորդ նիստը միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին, ինչը օրենքի խախտում է։
    Դատավոր Մելիքսեթյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ գտնելով, որ դատավարության պրոֆեսիոնալ մասնակցին իրավունքների մասին չպարզաբանելը բացարկի հիմք չէ։ |civilnet.am|

  • Անհետ կորածների հարազատները ՊՆ դիմաց են:…

    Անհետ կորածների հարազատները ՊՆ դիմաց են:

  • 2025թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ …

    🇷🇺 2025թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի կիրառումը։
    Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ ՌԴ-ից ելքի ժամանակ։
    [ՀՀ ՏԿԵ նախարարություն]

  • Առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Առաջար…

    🤳 Առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Առաջարկը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացրեց աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
    🗣 Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում միաժամանակ մշտադիտարկում իրականացնել՝ ապահովելով իրավական հիմքերը, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
    💬 Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Դպրոցականները սկզբում կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։
    🔸 Հարցն ուղարկվեց կարծիքների հավաքագրման, ինչից հետո կներկայացվեն վերջնական լուծումներ: |iravaban.net|

  • Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի…

    🇺🇸🇺🇦🇷🇺 Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի տարածքում։
    🗣 Տեղեկությունը ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցերով հատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը հաստատել է Fox News-ին տված հարցազրույցում:
    📌 Նրա խոսքով՝ թե՛ Թրամփի, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին․ «Պետք է օգտագործել հնարավորությունը խոր հարվածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյություն չունեն»։ |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհա…

    ❗️Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին:
    🤝 Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասն…

    ❗️Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։
    📌 Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
    🔸 Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։
    [ՀՀ կառավարություն]

  • Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մա…

    🇲🇩 Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական կուսակցություն, չորս ընտրական դաշինք և չորս անկախ թեկնածու։
    🗣️ «Մեր ընդհանուր տունը՝ Մոլդովան, վտանգի տակ է, և հիմա ձեզանից յուրաքանչյուրը կարևոր է։ Դուք կարող եք փրկել այն ձեր քվեով», – ասել է երկրի նախագահ Մաձա Սանդուն՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել քվեարկությանը։ |azatutyun.am|