Category: Infocom

  • Գործադիրը հրաժարվել է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերը: …

    ‼️ Գործադիրը հրաժարվել է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերը:
    💬 «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ այսօր միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով տեղեկատվության ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով և աշխատանքային օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:
    📌 Գործադիրից միայն հորդորել են ծանոթանալ շաբաթներ առաջ կայացված որոշմանը, որտեղ, սակայն, միայն նշված է գերատեսչություններին տրամադրվելիք ընդհանուր գումարը:
    📑 Ըստ այդ որոշման՝ կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի: Կառավարությունից նաև հայտնել են, որ գործադիրի անդամների պարգևատրումները դեռևս չեն իրականացվել: |azatutyun.am|

  • Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկա…

    🇱🇧🇮🇷 Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ՝ պահանջելով նրանից հեռանալ Լիբանանից մինչև կիրակի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ-ին:
    📌 Նախարարությունը նաև կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին խորհրդակցությունների՝ նշելով, որ դա Թեհրանի կողմից դիվանագիտական ​​նորմերի և երկու երկրների միջև հաստատված պրակտիկայի խախտում է։ |civilnet.am|
    Լիբանանի վարչապետը հայտարարել է՝ արգելում են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը և սահմանափակում դրա դերը քաղաքական ոլորտում։

  • ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անում անհետ կորածների, պատերազմի հետևանքով զոհվա…

    🗣 ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անում անհետ կորածների, պատերազմի հետևանքով զոհվածների հարազատները:
    📌 Ակցիայի մասնակիցները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

    💬 Մասնակիցներից մեկը նշեց, որ ԱԺ նախագահը մերժել է իրենց դիմումը և ասաց, որ դիմել են ԱԺ խմբակցություններին, որ այն ներառեն քառօրյա նիստերի օրակարգում:

  • Այսօր Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 2.7…

    ‼️ Այսօր Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում 2-3 բալ ուժգնությամբ, էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
    [ՀՀ ՆԳՆ]

  • Ինչո՞ւ եք Արցախ ասում և վատ զգում, երբ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ ե…

    Ինչո՞ւ եք Արցախ ասում և վատ զգում, երբ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս. Ալեն Սիմոնյան
    📌 Լրագրողների պնդումներին, որ տարբերություն կա, քանի որ Սևանը, Երևանը հայկական են, Սիմոնյանն արձագանքեց. «Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է, և՞, բա խի՞ եք ուրիշ անուն [տալիս]»։
    📌 Սիմոնյանը, ի պատասխան դիտարկմանը, որ Արցախը Մեծ Հայքի տարածքում է եղել, հորդորեց լրագրողներին «անջատել այդ մտածելակերպը», ապա հանելով իր կրծքանշանը, որը ՀՀ 29 743 կմ² տարածքն է, ցույց տվեց և ասաց, որ դա է Հայաստանը. «Սրանից էս կողմ Թուրքիա է, սրանից էս կողմ Վրաստան է, և Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է, սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էս կողմ Ադրբեջան է:
    📌 Նա ևս մեկ անգամ ասաց, որ սխալ է արել, երբ ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է. «Ու այո, ես սխալ եմ արել, էլի կա էդ հիշատությունը։ Պետք է խեղդել էն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա (Հայաստանը՝ խմբ.) ես կորցնում, հենց դու դա չխեղդեցիր։ Էս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու»:

  • Դատախազությունն Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելո…

    ‼️ Դատախազությունն Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել
    🗣 «2025թ. հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026թ. մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,– «Արմենպրես»-ին հայտնել են Դատախազությունից։
    Վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով:

  • Մարտի 23-24-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ …

    🌊 Մարտի 23-24-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պե…

    ‼️ Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան:
    🗣 Այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Վարդանյանը քննադատում էր Հրայր Թովմասյանին, որը, ՀՀԿ անդամությունից հրաժարվելով, ՍԴ էր գնացել, իսկ հիմա ինքն է նույնն անում:
    💬 «Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ [այնքան] նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդական են, ըստ էության լինելով Սահմանադրության «այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուահանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ, և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ: Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում»,- ասաց Վարդանյանը:
    Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

  • Հասարակական կազմակերպությունները դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի …

    ‼️ Հասարակական կազմակերպությունները դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը։
    🔸 «Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։ (…)
    🔸 Պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից… (…)
    🔸 Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց»,- ասվում է հայտարարության մեջ:
    Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

  • Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թո…

    ‼️ Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան
    🗣 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների) բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։ Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Թորոսյանը: