❗️ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կժամանի Հայաստան։ Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: 📌 Այցը տեղի կունենա մարտի 19-ին:
🇮🇷🇦🇿 Ադրբեջանի և Իրանի նախագահները մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում, Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։ 🗣 Իրանցի դիվանագետի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։ |azatutyun.am|
Infocom pinned «Քարոզարշավի կասկածելի ֆինանսներ, Երևանյան լճի թերի բարեկարգում, ուղեվարձեր. հարցազրույց Տիգրան Ավինյանի հետ «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ զրուցել է հանրային տրանսպորտի նոր ուղեվարձի, Երևանյան լճի հարակից տարածքի…»
🚙 Այս գիշեր կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին։ Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել է Խանդանյանը՝ նշելով, որ ծառայողական մեքենան պարզապես այդտեղ կայանված է եղել և կրակոցներից վնասվել է: 📌 Նշենք…
🗣 Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը («Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսի հրապարակումը) հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: 📌 Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը: [Մայր Աթոռի հայտարարությունը]
👨⚖️ Դատարանը երեք ամիս ժամկետով երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև մայոր Մառլեն Սարգսյանի կալանքը։ 🔸 Խափանման միջոցի քննարկմանը Մառլեն Սարգսյանը վրդովվեց, հայտարարեց՝ ինքը չգործած մեղքի պատճառով անազատության մեջ է արդեն 1 տարի 2 ամիս, պահանջեց ազատություն: Հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին: Նրա պահվածքի պատճառով դատավորը պահանջեց Սարգսյանին հեռացնել դահլիճից: Նիստը հետաձգվեց դատավորի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառած սանկցիայի պատճառով: |azatutyun.am|
‼️ Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյա է այսօր ձերբակալվել․ նրանց կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։ «Ազատության»-ը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 🔸 Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն վարչության աշխատակից։
🇦🇲🇪🇺ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար
«Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը ԱԺ հանձնաժողովի նիստին։
🇦🇲🇪🇺ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար
«Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը ԱԺ հանձնաժողովի նիստին։