Դատարանը երեք ամիս ժամկետով երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով …

👨‍⚖️ Դատարանը երեք ամիս ժամկետով երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև մայոր Մառլեն Սարգսյանի կալանքը։
🔸 Խափանման միջոցի քննարկմանը Մառլեն Սարգսյանը վրդովվեց, հայտարարեց՝ ինքը չգործած մեղքի պատճառով անազատության մեջ է արդեն 1 տարի 2 ամիս, պահանջեց ազատություն: Հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին: Նրա պահվածքի պատճառով դատավորը պահանջեց Սարգսյանին հեռացնել դահլիճից: Նիստը հետաձգվեց դատավորի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառած սանկցիայի պատճառով: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով