Category: Infocom

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 20…

    💰 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականին 5.4 մլն դրամով վաճառել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։
    🚘 Նույն տարվա ընթացքում Բաղդասարյանը ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեքենա 10.6 մլն դրամով, բայց վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։
    📌 Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։
    Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասարյանի ունեցած կանխիկ միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի գոյացման աղբյուրն անհայտ է։
    Կարդալ ավելին։
  • Պուտինն ու Ալիևն այսօր Բաքվում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որից հետո Ադրբե…

    🇦🇿🇷🇺 Պուտինն ու Ալիևն այսօր Բաքվում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ:
    🗣️
    Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից։

  • ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միա…

    ❗️ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում ու կարծում է, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է:
    🗣 «Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք… օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», — «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը: |azatutyun.am|

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստ…

    🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստանի հետ բանակցությունների համար։

    🗣 «Մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը, բայց վերջին շրջանում հենց հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել»։

  • ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս կոչ…

    😷 ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել: 🔸 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև…

  • Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն…

    ‼️ Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն 📍 «Օգոստոսի 15-ին՝ ժամը 09։50-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝…

  • Բաքվում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահը Ալիևի հետ զրույցում հայ…

    🇦🇿🇷🇺 Բաքվում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։
    🇦🇲 ՌԴ նախագահը Ալիևի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին պատմել Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
    🗣 «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը»,- հավելել է նա։

  • Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անու…

    🇦🇲🇺🇳🇦🇿 Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին՝ նշելով, որ չեն հավատում ԴՆԹ-ի պատասխաններին։ 🗣 «Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ…

  • Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել է, որ քննարկման փուլում է Ռուսա…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել է, որ քննարկման փուլում է Ռուսաստանի՝ Ադրբեջանում հյուպատոսություն բացելու հարցը։ Այդ մասին նա ասել է TACC-ին տված հարցազրույցում։
    ‼️ TACC-ը, հղում անելով Ադրբեջանի դեսպանին, սկզբում գրել էր, որ հյուպատոսությունը նախատեսվում է բացել Ստեփանակերտում կամ Արցախի մեկ այլ քաղաքում։ Ավելի ուշ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ TACC-ը խեղաթյուրել է իր խոսքերը՝ պնդելով, որ ինքը տեղանքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, ինչից հետո TACC-ը խմբագրել է հոդվածը։
    📌 Ավելի վաղ էլ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ շուտով կարող են սկսվել Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները: |hetq.am|

  • Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համ…

    📌 Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը: