Category: Infocom

  • Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կայացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությու…

    🇹🇷 Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կայացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունը, որով Էրդողանը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։ Նա իր մանդատը ստացավ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդ, Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահ Դեւլեթ…

  • Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախու…

    📌 Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ: 📌 Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է…

  • Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը։ …

    🏃 Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը։ Այդ պատճառով հունիսի 4-ին՝ ժամը 07:00-ից ժամը 14։30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09։00-ից ժամը 14-00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: [ՆԳՆ Ոստիկանություն]

  • Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հարցաքննելու …

    ❗️Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հարցաքննելու կարիք կա, քննությունը նրան մի շարք հարցեր ունի։ Այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
    📌 Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խումբն անցած տարվանից քննում է պետության կողմից կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով հատկացված գումարների յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործը։ Մարտին այդ գործով մեղադրանք առաջադրվեց առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։ |civilnet.am|

  • Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների…

    🎓✍🏻 Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Վարչապետի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը։
    📌 Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

  • Իլհամ Ալիևը արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել․ «Բոլորին ք…

    🇦🇿🗣 Իլհամ Ալիևը արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել․ 📌 «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (Արցախ՝ խմբ․) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի…

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետու…

    🇦🇲 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
    🗣 «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար: Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը»։

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ…

    🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    🔸 Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
    🔸 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:…

    🤝 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախա…

    🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։
    📌 Նշենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում պետք է քննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։