🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ 🔸 Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ |tert.am|
🇦🇿 Բաքուն բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին France-2 հեռուստաալիքի հաղորդավարի մեկնաբանության պատճառով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։ 📌 «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների…
🇹🇷Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնել է «Ակոս» շաբաթաթերթը։ 📌 Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Նա հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: 🚨Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։ |armenpress.am|
🥊 ՀՀ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում բրոնզի մեդալի համար պայքարում մրցել է Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ։ 📌 Մենամարտում հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից։
❗️Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։ 🇦🇲🇦🇿 Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդագրութան համաձայն Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Ղըզլհաջիլիում։ 🔸Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։ |azatutyun.am|
❗️Օգոստոսի 2-ից 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ.- Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: 🚗 Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով: [Երևանի քաղաքապետարան]
❗️Ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված’ այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ: 🔸Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ [ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է 🗻 Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված՝ Սյունիքի մարզում գտնվող 7 միավոր հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրերով սահմանված ժամկետները 10 տարով երկարաձգելու դիմումին։ 📄 Դեռեւս 2014 թվականի փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավանախորդը) հետ կնքել է պետական սեփականություն հանդիսաղող մի շարք հողամասեր կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր։ Այդ պայմանագրերով կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել 10 տարի՝ մինչեւ այս տարվա փետրվարի 14-ը։ «Ինֆոքոմը» Սիսիանի համայնքապետարանից եւ Սյունիքի մարզպետարանից տեղեկացել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրերի ժամկետը երկարաձգելու համար դիմել է համայնքապետարանին։
🇫🇷 Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս շուտ հեռանալ Իրանից, քանի որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկ կա։ ❗️Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան դեռ ապրիլի 22-ից։ Այսօր հրապարակված թարմացման մեջ Ֆրանսիան հորդորում է չմեկնել երկիր անկախ պատճառներից։
🚧 Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ 🗣 Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասել են՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Կիրանցում է ՏԿԵՆ Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։…