Category: Infocom

  • Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկու երկրներ…

    🇦🇲🇬🇷 Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
    🤝 Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
    [ՀՀ ՊՆ]

  • #վճարովի_բովանդակություն Պատկերասրահից՝ Ձեր սիրելիների զգեստապահարան։Մարտի 8-ին …

    #վճարովի_բովանդակություն
    Պատկերասրահից՝ Ձեր սիրելիների զգեստապահարան։
    Մարտի 8-ին ամենասպասված նվերը #Artuyt — ի աքսեսուարներն են՝ հայ նկարիչների (Սերգեյ Փարաջանով, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան և այլք) ստեղծագործություններով: Յուրաքանչյուր աքսեսուար արտացոլում է հայկական արվեստի ոճային և գունային բազմազանությունը, ինչը թույլ կտա ընտրել ամենահամապատասխանն ու յուրահատուկը Ձեր սիրելի կանանց համար։
    Էլեգանտ և յուրօրինակ շարֆերն ու ապարանջանները լավագույն նվերը կլինեն Ձեր սիրելիներին։ Փաթաթվե՜ք արվեստով։ Գործում է առաքում։
    🔹Artuyt.am 🔹Facebook 🔹Instagram

  • Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը Ա…

    🇰🇿 Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը Ալմաթիից 31 կմ հարավ է։ Մայրաքաղաքում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
    🔸 Ալմաթիում հետցնցումներ են զգացվել հիմնական երկրաշարժից հետո: Սեյսմոլոգներն Ալմաթիի՝ տները լքած բնակիչներին կոչ են արել մինչև տեղի ժամանակով ժամը 16:00-ն տուն չվերադառնալ: Դպրոցներից տարհանել են աշակերտներին։

  • Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-ր…

    Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

  • Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Քաղաքապե…

    ‼️ Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով:
    🗣 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, ինչի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով։ Նա ասաց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն: |1lurer.am|

  • Մարտի 8-ին մետրոպոլիտենով, MAN, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբու…

    ❗️ Մարտի 8-ին մետրոպոլիտենով, MAN, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու։
    [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ]

  • Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարա…

    🇦🇲🇬🇷 Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։
    [ՀՀ ՊՆ]

  • «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և…

    🇦🇲🇦🇿 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
    🗣Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։ Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:|azatutyun.am|

  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի …

    🇷🇺🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։
    🤝 «Օրակարգում շատ հարցեր կային, և բացի երկկողմ համագործակցությունից՝ մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խմբ.) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։
    🔸 Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,- ասել է Ֆիդանը։ |armeniasputnik.am|

  • Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:  Արա…

    🤝 Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:
     
    🗣 Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]