Category: Infocom

  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ ք…

    🏘 ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան
    🗣 Նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր։ Խաչատրյանի խոսքով՝ 10 տարվա ընթացքում աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։ Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։
    💵 Մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել են Լավրովն ու Բայրամով…

    🇷🇺🇦🇿 Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել են Լավրովն ու Բայրամովը։
    📌 Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները հաստատել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում՝ այդ թվում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը։
    📌 Լավրովը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ա…

    🇪🇺 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` Անթալիայի ֆորումում
    🗣 «Խաղաղությունը հնարավոր է։ Սա պետք է ներառի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ապաշրջափակումը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ թվում՝ ապահովելով Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ»,- նշել է Կլաարը։
    🇹🇷 Եվրոպացի դիվանագետը նաև ասել է, որ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր։|factor.am|

  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադի…

    ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան

  • Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։Մարդիկ …

    🇷🇺 Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։
    Մարդիկ հավաքվել են Մոսկվայի Մարյինո թաղամասում գտնվող եկեղեցում։ Քաղաքական գործչի մարմինը եկեղեցի տեղափոխելիս մարդիկ ծափահարում էին և վանկարկում «Նավալնի»։ |BBC|
  • Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ նե…

    🇦🇲🇦🇿 Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։
    🗣 «Ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը՝ նշելով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
    🔸 Նա նաև նշեց՝ Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։

  • Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայ…

    🇦🇲🇹🇷 Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի ենք կոչում այս համաձայնությունը:
    🗣 Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի։
    [Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյան]|armenpress.am|

  • Ռուբինյանն, անդրադառնալով թուրք լրագրողի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, …

    Ռուբինյանն, անդրադառնալով թուրք լրագրողի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, նշեց՝ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։
    🗣 «Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
    📌 Անթալիայի ֆորումում Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը մասնակցում էին Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Թուրքիայի հատուկ բանագնաց Սեդար Քըլըչը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

  • Սերդար Քըլըչը Անթալիայի ֆորումում առաջարկեց Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայ…

    🇹🇷 Սերդար Քըլըչը Անթալիայի ֆորումում առաջարկեց Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում։
    🇦🇲 Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով նշեց՝ այդ հարցը կարող է լուծվել ավելի ուշ, կարող են քննարկել հանդիպման տեղն ու օրը։

  • Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի կառավարման խորհրդից aysor.am-ին հայտն…

    🏫 Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի կառավարման խորհրդից aysor.am-ին հայտնել էին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում «բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների…