Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ նե…

🇦🇲🇦🇿 Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հաջիևի ելույթին, ասաց՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։
🗣 «Ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը՝ նշելով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
🔸 Նա նաև նշեց՝ Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *