Category: Infocom

  • Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատութ…

    🗣 Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
    🇦🇲🇦🇿 Նրա կարծիքով պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։
    🔗Կարդալ ավելին

  • ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժող…

    ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։
    Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։
    Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

  • Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր հանրահավաք է տեղի ունեցել Երևանի Ազ…

    📌 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր հանրահավաք է տեղի ունեցել Երևանի Ազատության հրապարակում։ Նախաձեռնողը «Միասին» շարժումն է։
    🔸 Իր ելույթում «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասաց, որ մեկ շաբաթ հետո՝ ժամը 16։30-ին, դատախազության դիմաց պահանջելու են, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն։
    🗣 «Փետրվարի 21-ին 12 քաղաքական ուժ ինձ լիազորել է, որ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն հանցագործությունները ներկայացնեմ դատախազին»,- «Միասին» շարժման հանրահավաքին ասաց ԱԻՄ նախագահը։ |armeniasputnik.am|

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    🔸 Այցի շրջանակում նախատեսվում է ԱԳՆ ղեկավարի մասնակցությունը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Կլինեն նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ |armtimes.com|

  • Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» պետ…

    📄 Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» պետությունների շարքում է։

    🇦🇲 Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր:
    🌎 Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են: Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: |azatutyun.am|

  • Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան…

    🇪🇺 Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

    🗣 «Շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:
    Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:|armenpress.am|

  • Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դ…

    🗣 Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը [Ռուսաստանը — խմբ․], որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Այս մասին հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
    🔸 «Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա՝ և շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»:
    ❗️ Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:|armenpress.am|

  • Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը շարունակում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան…

    🇦🇲🇦🇿 Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը շարունակում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ։ 🗣 «Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների…

  • Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դ…

    🇩🇪 Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր։

    🗣 Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, իսկ խաղաղությունը օգուտ բերի մարդկանց։ Այս ճանապարհին յուրաքանչյուր մետր նշանակություն ունի:
    [Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք]

  • Մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ-շատ…

    🇦🇲🇪🇺 Մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են։ Դա մենք չենք ասում, ԵՄ մեր գործընկերներն են ասում բանաձևերով և այլն, և այլն․․․։
    📌 Այս ուղղությամբ մենք պետք է մտածենք։
    [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան]