Category: Infocom

  • «Ապրելու երկիրը» պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական պայմա…

    ⚖️ «Ապրելու երկիրը» պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար։ Այս մասին հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
    🗣 ՔՊ կուսակցությունը առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է ՀՀ ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացիներին
    🔸 Այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտ է, որ սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին»,- գրել է Առաքելյանը։

  • Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատութ…

    🗣 Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
    🇦🇲🇦🇿 Նրա կարծիքով պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։
    🔗Կարդալ ավելին

  • Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատութ…

    🗣 Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
    🇦🇲🇦🇿 Նրա կարծիքով պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։
    🔗Կարդալ ավելին

  • ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժող…

    ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։
    Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։
    Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

  • Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր հանրահավաք է տեղի ունեցել Երևանի Ազ…

    📌 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր հանրահավաք է տեղի ունեցել Երևանի Ազատության հրապարակում։ Նախաձեռնողը «Միասին» շարժումն է։
    🔸 Իր ելույթում «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասաց, որ մեկ շաբաթ հետո՝ ժամը 16։30-ին, դատախազության դիմաց պահանջելու են, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն։
    🗣 «Փետրվարի 21-ին 12 քաղաքական ուժ ինձ լիազորել է, որ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն հանցագործությունները ներկայացնեմ դատախազին»,- «Միասին» շարժման հանրահավաքին ասաց ԱԻՄ նախագահը։ |armeniasputnik.am|

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    🔸 Այցի շրջանակում նախատեսվում է ԱԳՆ ղեկավարի մասնակցությունը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Կլինեն նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ |armtimes.com|

  • Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» պետ…

    📄 Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» պետությունների շարքում է։

    🇦🇲 Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր:
    🌎 Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են: Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: |azatutyun.am|

  • Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան…

    🇪🇺 Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

    🗣 «Շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:
    Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:|armenpress.am|

  • Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դ…

    🗣 Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը [Ռուսաստանը — խմբ․], որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Այս մասին հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
    🔸 «Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա՝ և շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»:
    ❗️ Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:|armenpress.am|

  • Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը շարունակում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան…

    🇦🇲🇦🇿 Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը շարունակում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ։ 🗣 «Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների…