Category: Infocom

  • Մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ-շատ…

    🇦🇲🇪🇺 Մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են։ Դա մենք չենք ասում, ԵՄ մեր գործընկերներն են ասում բանաձևերով և այլն, և այլն․․․։
    📌 Այս ուղղությամբ մենք պետք է մտածենք։
    [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան]

  • ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու…

    🗣 ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում․ Ալեն Սիմոնյան
    Հարցին, թե խնդիրներ չե՞ն լինի Ռուսաստանի հետ, եթե չեն բացառում կառույցից դուրս գալը, Սիմոնյանը պատասխանեց․
    🔸 «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, արդեն ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների հաշվին և մեր սահմանների հաշվին, սպասենք մեր դաշնակիցը երբ է օգնելու», — նշեց ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում։

  • ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ …

    ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գևորգյանը։
    🗳 ԱԺ երկու 2 քվեարկություններին էլ 107 պատգամավորներից մասնակցել է 67-ը՝ կողմ քվեարկելով։
  • Հայաստանում ՌԴ դեսպանության զգուշացումը՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մա…

    🗓️ Հայաստանում ՌԴ դեսպանության զգուշացումը՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ չայցելելու վերաբերյալ, հին է։ Այն դեսպանության կայքում տեղադրված է 2022թ․ սեպտեմբերի 14-ի ամսաթվով։
    Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր այս մասին հայտարարություն տարածել։ Տեղեկությունը հրապարակվել է նաև հայկական մի շարք լրատվամիջոցներում։

  • «Հայաքվե» նախաձեռնությունը կազմակերպել է «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպան…

    «Հայաքվե» նախաձեռնությունը կազմակերպել է «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով համաժողով։
    📌 Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ հրավիրված համաժողովի ուղերձները ոչ միայն իշխանությանն են ուղղված, ոչ միայն հանրությանն ու ժողովրդին, այլ նաև ամբողջ աշխարհին և առաջին հերթին՝ Իլհամ Ալիևին․ «Մենք ի ցույց ենք դնում վճռական և միասնական «ոչ»-ը և ուզում ենք շեշտել, որ այս իշխանությունների շարունակությամբ ստանալու ենք և՛ պատերազմը, և՛ մնացած բոլոր նվաստացումներն ու ստորացումները»։
    📌 Վազգեն Մանուկյանը հայտարարեց․ «Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ՝ էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն։ Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»։
    📌 Ըստ Արամ Մանուկյանի՝ եթե ինչ-որ մեկը նպատակադրվել է փոխել Անկախության հռչակագիրը, նշանակում է՝ ժողովրդի աժանապատվությանն ուղղված հարցեր ունի․ «Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, ովքեր փորձում են այս սրբություններին, սիմվոլներին, պետական հիմքերին, անկյունաքարերին անգամ մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով»։

  • «Freedom House»-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» զեկույցը…

    «Freedom House»-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» զեկույցը

  • «Freedom House»-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» զեկույցը՝ անդրադառնալով…

    📣 «Freedom House»-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» զեկույցը՝ անդրադառնալով նաև 2023թ․ արցախցիների բռնի տեղահանությանը։
    📌 Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց ԼՂ-ն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայ, ստիպված է եղել փախչել Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։
    🔸 Զեկույցը փոխանցում է՝ մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020թ․ ՌԴ միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022թ․ Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։

  • Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 …

    🔸 Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 զինվորական, նրանց կեսից ավելին ստացել է անբավարար գնահատական, գերազանց ստացել է ընդամենը 2%-ը։
    🗣 Այդ մասին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ |civilnet.am|

  • «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվու…

    ‼️ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն․ որոշումը կայացվեց գործադիրի նիստում։
    🔸 Նվիրատվությունն արել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։
    🗣 Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում խոսեց բաց բաժնետիրացումից՝ նշելով, որ չի կարծում՝ մի երկիր կա, որն ասում է՝ թող օտարերկյա ներդրողներ գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100% սեփականություն, և մենք էլ գաղափար չունենանք՝ ինչ է կատարվում այնտեղ․ «Ուղիղ ասում եմ մեր հեռահաղորդակցության ոլորտի և այլ ոլորտների ընկերություններին, որոնք հետո կորոշվեն․ եթե X պահի չգնան բաց բաժնետիրացման, ուրեմն՝ ուրիշ հարկեր պետք է տան (եկամտահարկը՝ այլ, շահութահարկը՝ այլ և այլն՝ խմբ․)»։
    🔗 Կարդալ ավելին

  • Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քա…

    Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի․ որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
    🔸 Նշվում է՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: