Category: Infocom

  • Այսօր ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և ս…

    ⚖️ Այսօր ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է «Ազատության» այս տեղեկությունը:
    ❗️Ըստ խոսնակի՝ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան, նրան կալանավորելու համար: Դատարանի որոշումը պարզ կլինի ավելի ուշ, նիստը դեռ շարունակվում է:

  • Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը …

    Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը Փարիզի պանթեոնում․ ուղիղ

  • Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոն…

    🇦🇲🇫🇷 Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ ամուր բարեկամության կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ: [Նիկոլ Փաշինյանը՝…

  • Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյ…

    🗣 Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը ՝որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ։
    [ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին]

  • Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Այս առ…

    ❗️ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Այս առումով, ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, քանի որ մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն ու ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան տարածքը, սահմանները, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։
    [Նիկոլ Փաշինյան]

  • 2022թ. Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարայ…

    🗣 2022թ. Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում (մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի), իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսկան։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ մեր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ո…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
    🔸
    Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, …

    ❗️Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։
    🗣 Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել արագ և անվտանգ։
    🔸 Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, …

    ❗️Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։
    🗣 Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել արագ և անվտանգ։
    🔸 Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իր…

    🇦🇲🇦🇿🇫🇷 Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ին կրակոցից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչը ընդունել է հայկական կողմը։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայակական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր։
    🗣 Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]