Category: Infocom

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի…

    ❗️ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

  • Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր կարծիքով խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշ…

    🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր կարծիքով խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը, թեկուզ դրա հիմնական սկզբունքներով, կարող է ավարտվել մի քանի ամսից։

    🗣 «2020 թվականի պատերազմից առաջ միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք էր տեքստը կազմել։ Մենք կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»։
    🔸 Իլհամ Ալիևը նշել է, որ սա տեղի կունենա, եթե Հայաստանը բարեփոխի իր Սահմանադրությունը։

  • Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:
    📌 Տեղեկատվություն էր տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը․ փոխվար…

    🇦🇲🇦🇿 Սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
    🔸 «Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:
    🔸 Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
    🔸 Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:

  • «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ներկայացվել է «Freedom House»-ի «…

    ❗️ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ներկայացվել է «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը։
    💬 «Փաստահավաք առաքելության հետ սահմանակից համայնքների բնակիչների հետ ունեցած հարցազրույցները ցույց են տալիս, Ադրբեջանի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ հետեւողական գործողություններ են իրականացվել, օրինաչափություններ են նկատվել, որոնք նորից ուղղված են եղել խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների եւ այլն․ «Բլոկադայի ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ մեծահասակները հրաժարվել են սննդից՝ երեխաների համար խնայելու համար։
    📌 Օրինակ՝ Վանքի բնակիչներից մեկը փաստահավաք առաքելությանը հայտնել է, որ 2 ամիս շարունակ հաց չեն կերել՝ երեխաներին թողնելու համար։ Իրավիճակը հատկապես ծանր էր խոցելի խմբերում գտնվողների համար՝ տարեցնել, հղիներ, հաշմանդամություն ունեցողներ, երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող անձինք»,- նշել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը

  • ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈՒ կ…

    🔸 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈՒ կողմից ավերված շենք: Այս մասին հաղորդել է ռուսական TACC գործակալությունը։
    🗣 «Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում ունենք՝ կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս, որ սա արագ ավարտվի»,- ասել է դեսպան Հարությունյանը։ |aravot.am|

  • Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնա…

    ❗️ Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Մի բան հստակ է, որ արձանագրումը, որն արել եմ դեռ 2018-ին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների…

  • Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օ…

    👨‍⚖️🏥 Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։
    🗣 Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ բացի ԲԿ տնօրենից՝ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

  • Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունն…

    🇫🇷🗳 Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլում։
    🥇 Առաջատարը Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն է, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։ Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է։
    📌 Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։

  • Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնակա…

    🇹🇷 Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնականում տարածվում են Իզմիրում, ինչպես նաև Չանաքկալեում։
    🔶️ Իզմիրում բռնկվել է 16 հրդեհ, 8-ը՝ անտառներում, 8-ը՝ գյուղական բնակավայրերում։ Որոշ շրջաններում տեղացիները, նաև զբոսաշրջիկները տարհանվել են։ |azatutyun.am|