🇹🇷🇦🇿 Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Նախիջևան։ Նրան այնտեղ դիմավորել է Իլհամ Ալիևը։ 🔸 Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Ալիև-Էրդողան հանդիպումը։
✈️ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ այն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK։ 📌 Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր: |hetq.am| 🔗Կարդալ ավելին
🚶🏻 Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները Նալբանդյան փողոցով երթով շարժվում են դեպի Ոստիկանություն: 📌 Իշխան Սաղաթելյանի խոսքով գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։
📌 Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։
🔸 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։ [Արցախի տեղեկատվական շտաբ] t.me/infocomm
🗣 Մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը։ 🔸 Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
🇷🇺 Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։ [ՌԴ ՊՆ] t.me/infocomm
❗️ ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: 🗣 Այս մասին տեղեկացրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից՝ հավելելով, որ բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով: t.me/infocomm
🇺🇸🇹🇷 Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ 📌 Anadolu-ի փոխանցմամբ, ի թիվս այլնի, նրանք քննարկել են նաև Արցախի «վերջին իրադարձությունները»։
🚶🏻 Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։ 📌 Անհնազանդության գործողությունները կավարտվեն ժամը 9։30-ին։ 🗣 Թևանյանը…