Category: Infocom

  • Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավոր…

    🇦🇲 🇺🇸 Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
    🤝 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
    🔸 Որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը:
    📌 Աշխատանքային խումբն անդրադարձ է կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նո…

    🇦🇲🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ուղիղ բեռնափոխադրման երթուղիները կարող են սպառնալ երկրի տարանցիկ գործառույթներին:
    🗣️ Հնարավոր տարանցիկ կորուստների մասին խոսակցությունները նա անվանել է «դատարկ ենթադրություններ»։
    🫱🏼‍🫲🏽 Վրաստանի վարչապետը ողջունել է երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ |factor.am|

  • Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ. Reuters Այս մասին լրա…

    🇮🇷 Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ. Reuters 📣 Այս մասին լրատվամիջոցին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը՝ պնդելով, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։ |azatutyun.am|

  • Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն ընդուվեց առաջին ընթեր…

    Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն ընդուվեց առաջին ընթերցմամբ: 📌 Նախագիծը ՔՊ առաջարկությամբ և ԱԺ որոշմամբ քննարկվելու է հատուկ ընթացակարգով, ուստի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց:

  • Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթու…

    🚌 Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի, իրենց դիմումների համաձ…

    ‼️ Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի, իրենց դիմումների համաձայն, վերադարձել են Հայաստան:
    🔸 Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
    🗣 Թորոսյանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»:

  • ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է: ՔՊ մի խումբ պատգամավորներ…

    🔸 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է: ՔՊ մի խումբ պատգամավորներ փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ ընտրական օրենսգրքում՝ դիտորդական առաքելությունների մասով:
    «Առաջարկվում է հստակեցնել, թե ինչ չափանիշների պետք է բավարարի ՀՀ-ում գրանցված հկ-ն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ընդգծվում է նաև այդ հկ-ների և հիմնադրամների գործունեության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը»,- նշվում է հիմնավորման մեջ:

  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «նավատորմը» շարժվում է դեպի Իրան. Reuters «Մենք շ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «նավատորմը» շարժվում է դեպի Իրան. Reuters
    🗣 «Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում… Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🛳 ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին փոխանցել են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն «USS Abraham Lincoln» ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ: |azatutyun.am|

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալու…

    ⛪️⚖️ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։
    🔻 Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
    🔻 Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ասատրյանին մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ |hetq.am|

  • Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ու…

    🇦🇲🇨🇭 Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
    🫱🏼‍🫲🏽 Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները և ծրագրերի իրականացման հեռանկարները։
    [ՀՀ կառավարություն]