Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալու…

⛪️⚖️ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։
🔻 Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
🔻 Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ասատրյանին մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով