Category: Infocom

  • Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործ…

    🇦🇲🇹🇷 Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ․ Ռուբեն Ռուբինյան
    🗣 ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։
    🔸 «Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար»․ — նշեց նա։
    🔸 Նա նշեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

  • Ներգրավված 12,000 քաղաքացի, 34 մեղադրյալ. «Vodanet» և «Onyxum» ֆինանսական բուրգե…

    Ներգրավված 12,000 քաղաքացի, 34 մեղադրյալ. «Vodanet» և «Onyxum» ֆինանսական բուրգերի գործով նախաքննությունն ավարտվել է
    🔸 Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 100-ից ավելի քաղաքացի, որոնցից 30-ը ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։
    💰 2021թ. սեպտեմբերի դրությամբ բուրգում ներգրավվել են ավելի քան 4․4 միլիարդ ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։
    ⚖️ Մեղադրանքներ են ներկայացվել Իրանի, Կանադայի և ՀՀ-ի 34 քաղաքացու։ Նախաքննությունը 31 մեղադրյալների մասով ավարտվել է, և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

  • Այսօր մենք մեր օրակարգում քննարկում ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ…

    🗣 Այսօր մենք մեր օրակարգում քննարկում ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։
    🇦🇲🇺🇸 Հայկական կողմը ցանկանում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցելու փոխգործակցությունը։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին] |civilnet.am|

  • Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզ…

    🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև բանակցություններ վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:
    🇦🇲🇦🇿Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են իրադրությունը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: |1lurer.am|

  • Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում է նաև …

    ❗️ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում է նաև ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականի քննարկումը։
    🗣 Նիստը մեկնարկեց իշխանության և ընդդիմության բանավեճով։ Ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը երեկ ԱԺ խորհրդի նիստը տապալելու համար, ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ նշում էին, որ ընդդիմությունը օրակարգ չունի՝ մեղադրելով նրանց, որ «խաբել են ժողովրդին»՝ ասելով, թե գնում են վարչապետի հրաժարականի, բայց ԱԺ են բերել հրաժարականի ուղերձի նախագիծ։ Օրակարգը հաստատվելուց հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։
    🚶‍♀️ Միաժամանակ Բաղրամյան պողոտան խորհրդարանի շենքի դիմացի հատվածում փակած քաղաքացիները պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում՝ հորդորելով քաղաքացիներին միանալ շարժմանը։

  • ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարա…

    🇦🇲🇺🇸 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է՝ գիշերում են Բ…

    📌 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է՝ գիշերում են Բաղրամյան պողոտայում՝ փակ պահելով այն։
    📌 Ակցիայի մասնակիցները նաև խարույկներ են վառել, ֆիլմ դիտել և ազգային պարեր պարել։
  • Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հո…

    💨 Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի շարք հատվածներում։
    🚒 Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։

    ❗️ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբե…

    🇹🇷🇦🇿 Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր Անկարայում կայացած հանդիպման վերաբերյալ։
    🤝 Թուրքիայի նախագահականը հաղորդում է, որ քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ.
    📌 «Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»։ |factor.am|

  • Խուռհատ սարի գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ սպա Իշխան Վահանյանը միջնոր…

    ⚖️ Խուռհատ սարի գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ սպա Իշխան Վահանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին, նշեց՝ երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ, վկաների մեծ մասն արդեն հարցաքննվել է, ապացույցների մեծ մասը՝ հետազոտվել․ «Ուզում եմ ընտանիքիս կողքին լինեմ, էրեխեքիս կողքին լինեմ»,– ասաց նա՝ հավելելով, որ իր ծնողներն ունեն առողջական լուրջ խնդիրներ։ «Մենք էլ ունենք, մենք էլ ենք ուզում [մեր էրեխեքի կողքին լինել]»,– արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողները։
    🗣 Տուժող եւ մեղադրող կողմերը առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ դեռ հարցաքննվելիք վկաներ կան, եւ միայն կալանքն է ի զորու երաշխավորել Վահանյանի պատշաճ վարքագիծը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։
    📎 Կարդալ ավելին

    «Ուզում եմ ընտանիքիս կողքին լինել»․ Վահանյանը միջնորդեց իր կալանքը փոխարինել գրավով