🇬🇪 Վրաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել «Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և նշել՝ չեն ճանաչում «Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։
🎆🎇 Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։ [ՀՀ Ոստիկանություն]
❗️ Ադրբեջանական Report-ը, վկայակոչելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, գրում է, որ Ռուսական Կարմիր խաչի ընկերությունը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լցված բեռնատար է ուղարկել Արցախ։ Այն Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ:
🇦🇿🇦🇲 Ադրբեջանի ԱԳ նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց։ Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները «սադրանք են»։ ❗️«Այդ անօրինական…
👮♂️ Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ 🗣 Panorama.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ կարճ ժամանակ անց ՔԿ-ն հաղորդագրություն կտարածի։
❗️❗️Այսօր ազատ են արձակվել ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդները՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Լուրը հաստատել են Սյունիքում «ՍիվիլՆեթի» աղբյուրները։ 📌 Նշենք, որ այսօր կեսօրից լուրը տարածում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։
❌ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50-ի սահմաններում, փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ [Արցախի ՊՆ]
📌 Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ ԱԺ կողմից Հանրապետության նախագահի ընտրությանը: 🗣 ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը։ [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
🇺🇸 ԱՄՆ-ն կրկնել է իր կոչը անհապաղ վերաբացելու Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար։ 🗣 Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որ հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ |1lurer.am|
❗️ Նորայր Նորիկյանը առաջարկում էմինչև սեպտեմբերի 7-ը հասնել Երևանի քաղաքապետի կոնսենսուսային թեկնածուի, իսկ մնացածը ինքնաբացարկ ներկայացնեն։ 📌 ««Արդար Հայաստան»-ի նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը և իրական ընդդիմության հաղթանակին։ ․․․ 📌 Եթե այդպիսի կոնսենսուսային թեկնածու կձևավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել և սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետևության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Նորիկյանը։ |news.am|