Category: Infocom

  • Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը …

    🇦🇲🥛 Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ։ Նշվում է, որ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ 🗣 «Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկ…

    ❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: [ՀՀ ՊՆ]

  • Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտ…

    🇹🇷🇦🇿 Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է՝ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում․ «Եթե հնարավոր լինի Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը բացել, ապա դա ուղերձ կլինի ողջ աշխարհին…

  • Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է…

    🥇 Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:
    🔸 Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը: |armtimes.com|

  • «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային …

    🧾 «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ (որի կազմում ներառվում է Լեռնային Ղարաբաղը) տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունը հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։
    🇦🇲🇦🇿 Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնության. հարցվածների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ։ |tert.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտա…

    🎓💵 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը։
    📌 Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:
    📌 Այնուհետև ՇՊՀ իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությու…

    🇦🇲🇩🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:
    🤝 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]
    🗣 Ավելի վաղ Միխայել Ռոթը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հորդորում է Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը:

  • Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախա…

    ❗️ Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
    📌 Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]

  • Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախա…

    ❗️ Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
    📌 Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]

  • «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարա…

    «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան
    🗣 Հայաստանի դեպքում 29․8 հազար ք․ կմ-ը, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում։
    🔸 Շառլ Միշելի այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով, Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ |aravot.am|