Category: Infocom

  • Ռուսական ռազմական ինքնաթիռները երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը, …

    Ռուսական ռազմական ինքնաթիռները երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը,

  • Ռուսական ռազմական ինքնաթիռները այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը…

    🇷🇺 🛫 Ռուսական ռազմական ինքնաթիռները այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, փոխանցում է «Մեդուզան»։
    🔸 Երկրի ՊՆ-ն հաղորդել է, որ ռուսական ՍՈւ-30 կործանիչը եւ Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը Լիտվայի տարածքում թռել են շուրջ 700 մետր եւ 18 վայրկյան անց վերադարձել ՌԴ։
    Ի պատասխան՝ անհապաղ օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության 2 կործանիչներ։
    🗣 Նաուսեդան հայտարարել է, որ Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին կկանչի՝ «բողոք արտահայտելու ընդդեմ անպատասխանատվության եւ վտանգավոր պահվածքի»։

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնե…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆթ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է՝ այս գործողություններն Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղ գործընթացին Ռուսաստանի լուրջ…

  • Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում նախորդ տարի ձևավորված երկկողմ …

    🇦🇲 🇮🇳 Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները։
    📌 Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։

    [ՀՀ ՊՆ]

  • «Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով…

    ⚖️ «Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառվեց կալանք»:
    📌 Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Ժ. Չիչոյանի նախագահությամբ։

  • Հովհաննավանքում իրավիճակը լարվել է․ եկեղեցում է Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալ…

    ❗️ Հովհաննավանքում իրավիճակը լարվել է․ եկեղեցում է Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ)։ Բակում հավաքված են նաև գյուղի բնակիչներ, նրանցից մեկը պնդեց, որ սա իրենց գյուղի եկեղեցին է, եւ իրենց քահանան Տեր Արամն է։
    📌 Եկեղեցու բակում էին նաև հոգևորականներ, որոնք Ստեփան Ասատրյանին էին ներկայացնում կարգալույծ լինելու ծանուցագիրը։
    🗣 Ստեփան Ասատրյանի խոսքով՝ ինքը չի ընդունում ծանուցագիրը․ «Ես այդ կառույցը, որն էս թուղթն ուղարկել ա, չեմ հարգում», — նշեց նա։

  • Արցախի նախկին բնակիչ Մերի Ղարայանը ՀՀ-ում չի ճանաչվել փախստական եւ չի օգտվել սո…

    🔸 Արցախի նախկին բնակիչ Մերի Ղարայանը ՀՀ-ում չի ճանաչվել փախստական եւ չի օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից՝ չնայած իր բռնի տեղահանված լինելու հանգամանքին։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը մերժել է նրա դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
    ⚖️ Դիմելով դատարան՝ Ղարայանը պնդել է՝ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ ԼՂ-ի ազգային խորհրդի 1989 թ․ դեկտեմբերի 1-ի թիվ 1650-11 համատեղ որոշման համաձայն՝ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները, ուստի ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են ՀՀ քաղաքացիներ, եւ այժմ նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում է կիրառվում։
    🤵 Դատարանը, սակայն, մերժել է հայցը՝ նշելով, որ պետությունը չի կարող փախստական ճանաչել սեփական երկրի քաղաքացուն։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության ներքո չեն վերցվում այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, իսկ Հայցվորի այն փաստարկը, որ «այլ պետություն» եզրույթը պետք է վերաբերի ԼՂՀ կամ ՀՀ քաղաքացիությունից զատ, այլ պետության քաղաքացիներին՝ դատարանն անհիմն է որակել։
    📎 Կարդալ ավելին

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակն…

    📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակնկալում է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովում նախընտրական շրջանում:
    «ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը՝ 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը ԿԿՀ տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։
    Փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ […] Համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։
    💬 Բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանել է, որ բանկերը տվյալներ չեն ներկայացրել»,- ասվում է դիտորդական առաքելության հայտարարության մեջ:

  • Կասկադի անավարտ հատվածը կվերականգնվի. կառավարությունը հավանություն տվեց «Ջի Թի …

    Կասկադի անավարտ հատվածը կվերականգնվի. կառավարությունը հավանություն տվեց «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշեց կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։
    🔸 Ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ: Կառուցապատող ընկերությունը, բացի առաջարկված ներդրման գումարից, Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով, նաև իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ:
    ‼️Հիմնավորման մեջ նշվում է, որ կկառուցվեն որակապես համայնքապատկան նոր համերգասրահ՝ նախատեսված 1000 հոգու համար, նոր ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, հարակից հատվածում կկառուցվեն բազմաֆունկցիոնալ համալիր, նոր քաղաքային այգի:
    🔗 Կարդալ ավելին

  • Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին….

    🏫 Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին. համապատասխան նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:
    🔸 Նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի դպրոցում սովորում է 2 աշակերտ, սակայն ԿԳՄՍՆ-ն լիզենզիայով հատկացրել է 190 տեղ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:
    🔸 Միաժամանակ, Հերհերի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:
    📌 Նշենք, որ Հերհերի միջնակարգ դպրոցը հեռու է Կարմրաշենից 7 կմ: