Category: Infocom

  • Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել …

    Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։
    🗣 Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սեւադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա եւ հանձնաժողովականների միջեւ լարված բանավեճ է եղել եւ ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։
    📌 Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սեւադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, եւ առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։

  • Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 ա…

    Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 8100 մարդ կամ 7.28 %-ը։
    Փարաքարում ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 3094 մարդ կամ 14.76%-ը։ [ԿԸՀ]

  • Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացր…

    Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։
    📌 Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։
    🗣 Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։

  • Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ բոլոր թար…

    🗳 Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ բոլոր թարմացումներին կարող եք ծանոթանալ armVote by Infocom-ում։

  • Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկներ…

    🗳 Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվերկության գաղտնիությունը։
    🗣 31/67 ընտրատեղամասում քվեախցիկները գտնվում են պատուհանների կողքին, որոնք ամբողջական ծածկված չեն։ Մեկնաբանելով՝ հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը նշել է, որ բակը [պատուհանից երևացող] ամբողջովին փակ է, և արտաքին մուտք ընդհանրապես չունի։
    📄 Ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեախցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:
  • Փարաքարում ևս այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Փարաքար համայնքում առա…

    🗳 Փարաքարում ևս այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։
    👤 Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝

    🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը,
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Լյուդվիդ Գյուլնազարյանը,
    🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը,
    🔸 «Կայունություն» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։
    🕰 Ե՛վ Փարաքարում, և՛ Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08:00-ից, ընտրողները քվեարկելու հնարավորություն կունենան մինչև երեկոյան 20:00-ն։

  • Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ 111.236 մարդ կարո…

    Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։
    👤 111.236 մարդ կարող է այսօր իրացնել իր ընտրական իրավունքը 82 ընտրատեղամասերում:
    Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություն և 3 դաշինք: Թեկնածուների թիվը 371 է:
    Գյումրու ընտրությունների մասին թարմացվող լրահոսին և ընտրատեղամասերի քարտեզին կարող եք հետևել այստեղ՝
    Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններ․ քարտեզ [թարմացվող]
  • «Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու՝ լռության օրվա սահմանափակումների խախտ…

    ❗️«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու՝ լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։ Այս մասին տեղեկացրել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
    🗣 «Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) այսօր համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել՝ խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։
    🔸 Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք»,- նշված է հայտարարությունում։

  • Վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական,…

    ❗️Վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։
    📌 Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։
    🔸 Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։
    🔸 ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվել է պահանջագիր՝…

    ❗️ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
    « 1․Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը:
    2․ Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար […]:
    7. Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ [․․․]։
    8. Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում […]:
    9. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
    10. Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից […]: |tert.am|
    Կարդալ ավելին