Category: Infocom

  • Առաջատար 10 հարկատուներ 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել են շուրջ 409….

    💰 Առաջատար 10 հարկատուներ 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել են շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ։
    🔻 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 1 տարում վճարել է 77 մլրդ 864 մլն դրամ հարկ։
    🔻 Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ 66 մլրդ 119 մլն դրամ վճարումով,
    🔻 երրորդ տեղում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 52 մլրդ 164 մլն դրամ հարկ,
    🔻 4-րդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը,որը պետբյուջե է վճարել 43 մլրդ 236 մլն դրամ,
    🔻 5-րդ տեղում «Արդշինբանկն» է՝ 40 մլրդ 201 մլն դրամով։
    🔸 Տասնյակում են նաև «Ամերիաբանկը», «Դիջիթեյնը», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը, «Սի Փի Էս էներջի» գրուպը, «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը:

  • ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ …

    🇺🇸❄️ ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Չեղարկվել է ավելի քան 17 000 չվերթ։
    💨 Ձյան ուժգին տեղումներ են գրանցվել մի քանի նահանգում, այդ թվում՝ Արկանզասում, Կոլորադոյում, Իլինոյսում, Ինդիանայում, Կենտուկիում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Վիրջինիայում։ |armenpress.am|

  • Գորիսում, նախնական տվյալներով, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր, «…

    ❗️Գորիսում, նախնական տվյալներով, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    🔸 Ըստ մամուլի հրապարակումների՝ զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։

  • Ֆուտզալի Եվրո-2026 Հայաստան 5:3 Չեխիա…

    ⚽️ Ֆուտզալի Եվրո-2026 🇦🇲🇨🇿 Հայաստան 5:3 Չեխիա

  • ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Մի…

    📌 ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Մինեապոլիսում կրակել են 37-ամյա տղամարդու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Դեպքը պատճառ է դարձել, որ մարդիկ դուրս գան փողոցներ։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
    🔸 Ներքին անվտանգության նախարարության խոսնակ Թրիշա ՄքԼաֆլինը հայտարարել է, որ ֆեդերալ աշխատակիցները իրականացրել են օպերացիա և արձակել են «պաշտպանական կրակոցներ» այն բանից հետո, երբ ձեռքի հրազենով մի տղամարդ մոտեցել է նրանց և «դաժան դիմադրություն է ցուցաբերել», երբ աշխատակիցները փորձել են նրան զինաթափել։
    ❗️Մինչդեռ դեպքի ականատեսների տեսագրություններում չի երեւում, որ տղամարդու ձեռքում զենք կա։

  • Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղի հո…

    Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղի հոգեւոր Հովիվ Տեր Հայկը ստիպված եղավ հեռանալ, որպեսզի տեղում ժամերգություն անցկացնի կարգալույծ հոգեւորականը՝ զեղչելու կաթողիկոսի անունը։
    🗣 «Գնում եմ Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։ Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի [այստեղ պատարագ] մատուցի»,- ասաց Տեր Հայկը՝ նշելով, որ Մաստարայում բարձր հնչեցնելու է Հայրապետի անունը։

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ …

    ❗️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 🚧 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 🔸 Կապան֊Լծեն֊Նորավան, Նավուր-Ճամբարակ, Թթուջուր-Նավուր…

  • Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի…

    📢 Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի շարք լուրջ ռիսկեր, որոնք կարող են վտանգել ընտրական գործընթացների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը։
    📌 Մտահոգիչ են հատկապես ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, ատելության խոսքի և կիբերհարձակումների սպառնալիքները։
    🔸 Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս քաղաքական նորաստեղծ միավորներին մասնակցել ընտրություններին՝ առանց բավարար ֆինանսական վերահսկողության, ինչն առաջացնում է անհավասար մրցակցային պայմաններ և արտաքին միջամտության ռիսկեր։
    📝 Կոչ ենք անում ապահովել նախընտրական շրջանում ֆինանսական հոսքերի ժամանակին և լիարժեք վերահսկողություն։
    [«Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունների հայտարարությունը]

  • Ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյան…

    📢 Ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Այս մասին հայտարարություն է տարածելՄասյացոտնի թեմը:
    📌 «Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
    🗣️ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։ Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները»,- ասված է թեմի հայտարարության մեջ:

  • Արցախից անցում «Արևմտյան Ադրբեջանին»․ Ադրբեջանական ինքնության պահպանման «գինը» 4…

    Արցախից անցում «Արևմտյան Ադրբեջանին»․ Ադրբեջանական ինքնության պահպանման «գինը»
    🇦🇿 44-օրյա պատերազմից և Արցախի հայաթափումից հետո, թվում էր, Բաքուն պետք է ընտրեր հակամարտության լուծման ռացիոնալ ուղին։
    ❗️ Ադրբեջանի հակահայկական նարատիվներն ու քարոզչությունը, սակայն, ոչ միայն չմեղմացան, այլև նոր թափ ստացան։
    📃 Small Wars and Insurgencies ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներ Լևոն Հովսեփյանն ու Արտյոմ Տոնոյանը հիմնավորում են, որ Ադրբեջանի համար հակահայկականությունը սեփական ազգային ինքնությունը կառուցելու գոյաբանական անհրաժեշտություն է։
    🇦🇲🇦🇿 Այս համատեքստում հայ-ադրբեջանական հակամարտությունը դուրս է գալիս լոկ տարածքային վեճի սահմաններից՝ վերածվելով ադրբեջանական ինքնության կարևոր հենասյուներից մեկի։
    🔗 Կարդալ ավելին