Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի…

📢 Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի շարք լուրջ ռիսկեր, որոնք կարող են վտանգել ընտրական գործընթացների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը։
📌 Մտահոգիչ են հատկապես ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, ատելության խոսքի և կիբերհարձակումների սպառնալիքները։
🔸 Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս քաղաքական նորաստեղծ միավորներին մասնակցել ընտրություններին՝ առանց բավարար ֆինանսական վերահսկողության, ինչն առաջացնում է անհավասար մրցակցային պայմաններ և արտաքին միջամտության ռիսկեր։
📝 Կոչ ենք անում ապահովել նախընտրական շրջանում ֆինանսական հոսքերի ժամանակին և լիարժեք վերահսկողություն։
[«Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունների հայտարարությունը]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով