Category: Infocom

  • Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջ…

    🇫🇷🇦🇿🇹🇷🇦🇲 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր Անկարայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
    🗣 Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ այս զարգացումները դրական կազդեն տարածաշրջանի բարգավաճման վրա։
    📌 Բարոն նաև նշել է, որ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է», հավելելով, որ ֆրանսիական ընկերությունները վերջին տարիներին 3 միլիարդ եվրո են ներդրել Թուրքիայում։ «Չնայած երբեմն լինում են անհամաձայնություններ, մենք միշտ փորձում ենք ընդհանուր լեզու գտնել», – ասել է նա։ |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ-ԱՄՆ պ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ-ԱՄՆ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
    🤝 Վահան Կոստանյանն ու պատվիրակութան անդամները ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։

  • Կառավարությունը նախատեսում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային․ ա…

    📅 Կառավարությունը նախատեսում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։
    📃 Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ օրը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, դրան մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։ Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։
    📌 Նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։

  • Այսօր ցերեկը, վաղը մառախուղ է սպասվում Երևանում, Շիրակի դաշտի ցածրադիր հատվածնե…

    🧊🌁 Այսօր ցերեկը, վաղը մառախուղ է սպասվում Երևանում, Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում։ Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
    ❄️🌨 Հունվարի 29-ի գիշերը և փետրվարի 1-ին Երևանում և հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
    🌡 Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
    [«Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»]

  • ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր: Պայմանագիրը կկրճատի ԵՄ…

    🇪🇺🇮🇳 ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր:
    📉 Պայմանագիրը կկրճատի ԵՄ-ից Հնդկաստան արտահանման 96.6% մաքսատուրքերը՝ նվազեցնելով եվրոպական ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և սարքավորումների արժեքը։
    🔸 Երկու կողմերի համար զգայուն գյուղատնտեսական ոլորտները, ինչպիսիք են՝ կաթնամթերքը, շաքարավազը և որոշակի մսամթերք, մնացել են անփոփոխ։

    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հ…

    📣 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ․
    🔸 «Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։
    🔸 Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները»։

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյան…

    🔸 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
    [ՀՀ ԱԺ]

  • Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի …

    Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Խաչատրյանը։

  • «Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից…

    🗣 «Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։ Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ…

  • ՊՆ-ն հայտարարում է, որ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են …

    ❗️ՊՆ-ն հայտարարում է, որ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակմամբ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․
    📌 «Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
    🔸 Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։