Category: Infocom

  • Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշեն 6-րդ փողոցի 6…

    🗣 Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեի հանրակացարանի բնակիչները: Ասում են՝ Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ խոստացել էր, թե ընտրվելուց հետո իրենց կտեղափոխի վթարային շենքից, բնակարաններով կապահովի։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։ Նրանք պահանջում են հանդիպում Ավինյանի հետ:
    💬 Նրանց հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը: Նրա խոսքով հարցի շրջանակում հատկացումները պետք է անի ՀՀ կառավարությունը, քանի որ այն վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանի, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։
    ❗️ Բնակիչներին պատասխանը չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։ |arm.sputnikarmenia.am|

  • Դոնալդ Թրամփի հրամանագրով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռ…

    🇺🇸 Դոնալդ Թրամփի հրամանագրով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի։ 📌 Հրամանագիրը թիրախավորում է նաև այնպիսի հաստատություններ…

  • ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ …

    💬 ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը, որի մասին ՀՀ-ն հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
    ‼️ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 
    [ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ի պատասխան ՀՀ-ի՝ ուժային սցենարի պատրաստվելու վերաբերյալ ադրբեջանական կողմից մեղադրանքների] |armenpress.am|

  • Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության օ…

    🇹🇷 Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության օրդեր է տվել: Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը: Ըստ թերթի՝ նա և մի շարք այլ անձինք ձերբակալվել են կոռուպցիոն գործի շրջանակում:
    📌 Նշենք, որ Իմամoղլուն Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է նախագահական առաջիկա ընտրություններում: Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ ստուգելու Իմամօղլուի բիզնեսի կառավարման դիպլոմի իսկությունն ու օրինականությունը։ Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը: |news.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Պուտինն ու Թրամփը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել հարաբերությունների կար…

    🇷🇺🇺🇸 Պուտինն ու Թրամփը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության ապահովման հատուկ պատասխանատվության ներքո: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 📌 Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի…

  • 60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը։ Ա…

    60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը։
    Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

  • Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է: Այն տևել է շուր…

    🤝 Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է: 🔸 Այն տևել է շուրջ 1,5 ժամ, հայտնել է Սպիտակ տունը։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը մեկնարկ…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը մեկնարկել է մոտ մեկ ժամ առաջ։ 🔸 Զրույցը դեռ ընթացքի մեջ է և լավ է ընթանում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դան Սքավինոն։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապե…

    📝 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։
    🔸 «Ազատություն»-ը ավելի վաղ գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։
    📌 Ըստ հանձնաժողովի՝ համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300 000 դրամով։