Category: Infocom

  • Զարեհ Սինանյանը ապրիլին մեկնելու է Սիրիա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: «Սիրիայ…

    🇦🇲🇸🇾 Զարեհ Սինանյանը ապրիլին մեկնելու է Սիրիա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
    🗣 «Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը… Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,- ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարը:
    🇱🇧 Անդրադառնալով լիբանանահայերին՝ նա նշեց. «Լիբանանում կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Մեր ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։ Լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է»: |armenpress.am|

  • Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ասուլիսի ժամանակ հայտնե…

    ‼️ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
    🔸 «Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար:…
    🇦🇲🇮🇱 Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն ՀՀ հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,- ասաց Սինանյանը։|armenpress.am|

  • Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային: Այս մասին հայտն…

    🇺🇸🇺🇦 Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային: Այս մասին հայտնում են AFP-ն, Reuters-ը և այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի: 🗣 «Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես…

  • Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 25% մաքսատուրք…

    🇺🇸💰 Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել այսօրվանից:
    🔸 Ըստ Reuters-ի՝ մաքսատուրքերի սահմանումը կարող է ազդել գրեթե 2,2 տրիլիոն դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման և արտահանման վրա։ 
    🇨🇦🇲🇽 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան կպատասխանի 25% ներմուծման մաքսատուրքերով, որը կազդի 20,7 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկրի պատասխան քայլերի մասին կհայտարարի այսօր նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։ |armenpress.am|

  • ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ա…

    📌 ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա: 🗣 «Անձին չեն ձերբակալել, ընդամենը…

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 ան…

    ❗️Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

  • ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել …

    ⚖️ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: 
    🗣 Գերագույն հանձնակատարը Ֆոլկեր Տյուրկը ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Նա հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:

  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վ…

    🚧 Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
    🔸Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:
    ❗️Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամա…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ 1 ամիս 15 օր ժամկետով երկարաձգելով տնային կալանքի ժամկետը՝…

    Ռազմագիտական փորձաքննության կարիք կա՞, թե՞ ոչ․ Հայկազ Գրիգորյանի գործով կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն

  • Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բե…

    ❗️Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ. ՀՀ ՆԳՆ
    📌 «Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին», — հայտնել է ՆԳՆ խոսնակը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    📸 Էկրանակադրը՝ համացանցում տարածվող տեսանյութից