Category: Infocom

  • Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արև…

    🗣️ Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ 
    📌 ՀՀ ՊՆ-ն հարակից տարածքի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

  • «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ա…

    🪧 «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։
    🗣 «Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», — նշել է նախաձեռնությունը։
    Տեսանյութը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլի…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: 🗣 Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր…

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլինք…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
    🗣 Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

    📌 Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:
    Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը:
    [ՀՀ վարչապետի խոսնակ]

  • Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: …

    📌 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: 🗣«Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են…

  • Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում…

    ⚖️ Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել։
    📌Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ [ՔԿ]

  • Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ ապրիլի 29-ին. սպասվող Գիտարբուքը «Ավտո…

    Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ ապրիլի 29-ին. սպասվող Գիտարբուքը «Ավտոնոմ համակարգերի կառավարման գիտությունը» թեմայով է։ «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) հետազոտող գիտնական (PhD) Աստղիկ Հակոբյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — ավտոնոմ համակարգերը…»

  • Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր …

    🤝 Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։
    📌 Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: [ՀՀ ԱԳՆ]

  • Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը։ Ոստիկանները հորդորեցին հեռ…

    Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը։
    👮 Ոստիկանները հորդորեցին հեռացնել ճանապարհը փակած տրակտորը, սակայն վարորդը պնդեց, որ մեքենան ուղղակի փչացել է։ Ոստիկանների և վարորդի միջև վիճաբանություն սկսվեց․ ոստիկաններից մեկն ասաց, որ «ֆուռով կարևոր ապրանք է գալու»։
    🔸Ոստիկանները վստահ էին, որ մեքենան դիտավորությամբ է այդտեղ հայտնվել, իսկ վարորդը պնդում էր, որ անհրաժեշտ է որևէ տեխնիկայի միջոցով հանել այն ճանապարհից։

  • Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Այդ մասին ասվա…

    🇦🇲🇶🇦Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։
    🤝 «Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին»,- նշված է գրառման մեջ: