Category: Infocom

  • Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահո…

    ⚖️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժել է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
    📌 Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։ |pastinfo.am|
    ⚖️ Հերթական մեղադրանքն է առաջադրվել Տիրան Խաչատրյանին․ փաստաբան 🗣 «Մեղադրանքն առաջադրվել է իբրև թե 2023 թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Ընդ որում`…

  • Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղե…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    📌 Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։ |news.am|

  • Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է, …

    ‼️ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է, հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
    🗣 «Փաստորեն, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:
    🔸 ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:
    🔸 Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,- նշված է հայտարարության մեջ։
    ‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։

  • ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կու…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նԼյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում, հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
    🔸 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ բանակցությունները երկու փուլով կանցկացվեն։
    📌 Առաջինում կքննարկվեն Հորմուզի նեղուցի կարգավիճակը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և Իրանի վերակառուցումը: Երկրորդում կանդրադառնան միջուկային ծրագրին ու պատժամիջոցների վերացմանը. այս հարցերը կլուծվեն վերջնական համաձայնագրով։ |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամբ ստորագրված է, իսկ Հորմուզի նեղուցն արդեն մասնակիորեն բաց է նավագնացության համար և լիովին կբացվի հունիսի 19-ին։ 📌 G7-ի գագաթնաժողովի ընթացքում նա հայտնել է, որ տարածաշրջանում…

  • Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգա…

    ❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:
    ‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։

  • Հունգարիայի խորհրդարանը հաստատել է երկրի Սահմանադրությունում փոփոխությունը, որո…

    🇭🇺 Հունգարիայի խորհրդարանը հաստատել է երկրի Սահմանադրությունում փոփոխությունը, որով վարչապետի լիազորությունները սահմանափակվում են երկու ժամկետով՝ 4-ական տարի:
    🔸Փոփոխությունը վերաբերում է բոլոր գործիչներին, որոնք 1990 թվականից ի վեր զբաղեցրել են վարչապետի պաշտոնը:
    📌 Սա նշանակում է, որ երկիրը 16 տարի կառավարած նախկին վարչապետ Վիկտոր Օրբանն այլևս չի կարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։ |factor.am|

  • Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում…

    ‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
    📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։

  • Հունիսի 17-ին՝ ժամը 00:00-04:00-ն, ծառերի բուժման նպատակով իրականացվելու են սրս…

    🌳 Հունիսի 17-ին՝ ժամը 00:00-04:00-ն, ծառերի բուժման նպատակով իրականացվելու են սրսկման աշխատանքներ Կենտրոն վարչական շրջանում, Աբովյան, Սարյան, Պուշկին, Պարոնյան, Մելիք Ադամյան փողոցներում, Հանրապետության հրապարակում, Խաչքարերի պուրակում, Օղակաձև զբոսայգու 5֊րդ, 6-րդ հատվածներում և Նորք-Մարաշ վարչական շրջանում:
    ‼️ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
    [«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ]

  • ՀՀ կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ ակցիզային հարկի բարձրացու…

    📈 ՀՀ կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ ակցիզային հարկի բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի, որովհետև ըստ ԿԲ նախագահի՝ դա պարբերական է և բխում է ԵԱՏՄ կարգավորումներից։
    🗣 «Գնաճի զարգացման տեսանկյունից մեզ ավելի շատ մտահոգում են ՌԴ հետ մեր հարաբերությունները և Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես այն, թե որքան ժամանակից կկարգավորվի ԱՄՆ և Իրանի միջև խնդիրը, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ, օրինակ, էներգակիրների գների վրա»,- նշում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
    💰 Նա չի բացառել, որ գների աճը կարող է պայմանավորված լինել հարկերի որոշակի ճշգրտմամբ. «Բայց, միևնույն ժամանակ, այս տարի տուրիզմի հսկայական աճ ունենք։ Նաև դրանով կարող է պայմանավորված լինել։ Այսինքն, համոզված չեմ, որ պայմանավորված է հարկերի աճով»։ |armenpress.am|

  • Իշխող ուժը չի ստացել բավարար մանդատ՝ սահմանադրական հանրաքվեի համար՝ հայտարարում…

    💬 Իշխող ուժը չի ստացել բավարար մանդատ՝ սահմանադրական հանրաքվեի համար՝ հայտարարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
    🗣 «Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի՝ անգամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի 50 հազարից ավել ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում՝ Ալիևի պահանջով, Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել»,- հրապարակված տեսանյութում ասել է Կարապետյանը: