Category: Infocom

  • Իրանի կենտրոնական զինվորական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի…

    🇮🇷Իրանի կենտրոնական զինվորական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը ծովային ողջ երթևեկության համար փակելու մասին։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալություն
    📌 Որպես պատճառ նշվում է «Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագրի խախտումները ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից»։

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակե…

    📌 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ բանակի զինծառայողների վարժանքներից՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ:

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կո…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։
    📌 Կարապետյանը դատարանից խնդրում է Քննչական կոմիտեին պարտավորեցնել զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը՝ ««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»։ |news.am|

  • Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երկրորդ նախագահ…

    👨‍⚖️ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
    📌 Երկրորդ նախագահը վարչական դատարանից խնդրում է անվավեր ճանաչել իրեն՝ անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը: |azatutyun.am|
    ⚖️ ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: 🗣 Լրագրողներին այդ մասին հայտնել է պաշտպան Արամ Օրբելյանը:

  • Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամաս…

    ⚖️ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը, 2011թ․-ին օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
    📃 Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
    🔻 Միջնորդագրի հիման վրա Կադաստրի կոմիտեում դադարեցվել է հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
    📌 Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածք…

    🇷🇺🇦🇿🇦🇲Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածքով այսօր կուղարկվի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ սկսվել են Շիրակի մարզում տեղա…

    📌 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ սկսվել են Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։
    📃 Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։
    🔸 Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
    [Շիրակի մարզպետի աշխատակազմ]

  • Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված…

    📌 Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
    ◼️Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
    ❗️ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են։ 📣 Այսօր՝ ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարե…

  • Ռուբեն Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ «Ղեկավարվելով «Հանրային…

    📃 Ռուբեն Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
    📢 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբեն Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կ…

    ⚖️ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

    🔸 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն պարբերաբար ձեռքերով հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:
    🔹 Մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Ռ.Ե.-ն հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է:
    📌 Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է:
    [Քննչական կոմիտե]
    👨‍⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…