Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026թ. ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։
27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալ ՀՀ և ընտրել նշված հինգ տարբերակներից մեկը. 🔸 ծառայել 24 ամիս, 🔸 ծառայել 12 ամիս և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, 🔸 ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, 🔸 ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, 🔸 զինծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 մլն դրամ:
«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ: Ըստ նախագծի՝ այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,- գրել է Ռուբինյանը:
🇦🇿🇺🇸 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ 🗣️ Նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցությունը վերաբերող հարցեր։ |pastinfo.am|
⚖️ Հանցավոր արարք կատարելուց հետո ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորներ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեմն։ 🔸 Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու համար։ |1lurer.am|
🇮🇷 Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից համացանցն Իրանում կրկին հասանելի դառնա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։ 📣 Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ երեկ երեկոյան անհայտ հաքերները…
⛪️Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: 🔸 «Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում, ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ընդգծել է քահանա Արթենյանը։ |news.am|
🏆 Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը արժանացել է Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին։ 🗣 Մրցանակի հանձնաժողովի կողմից համաձայնագիրը արժանացել է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ 📌 Մրցանակը տրվում է տասնամյակներ տևած հակամարտությունը վերջ դնելուն ուղղված ջանքերի, խաղաղության, հարաբերությունների կարգավորման համար։ 🤝 ՀՀ կառավարությունից հայտնել են, որ մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։
⚖️Քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի տանը։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ 📣 Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան և առանց իր ներկայության խուզարկություն են իրականացնում։
❗️Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Նարեկ Մալյանը։ 🔸 Օդանավակայանում էին նաեւ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը, եւ նրանց անչափահաս երեխաները․ 🗣 «Դավիթն ուներ չվերադառնալու հնարավորություն, բայց…