Category: Infocom

  • Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին ու ընդդիմադիր պահպանողական Քրիստոնեա-դեմ…

    🇦🇲🇩🇪 Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին ու ընդդիմադիր պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքին հաղթանակի կապակցությամբ։
    🗣«Հայաստանը խորապես գնահատում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, ներառյալ՝ ԵՄ-ի շրջանակում, և ակնկալում է է՛լ ավելի ամրապնդել բազմաբնույթ համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարությանը մեր համատեղ հավատարմության վրա»,- գրել է Փաշինյանը X-ում։

  • Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ։ Հայաստանի և Ի…

    🇦🇲🇮🇷 Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ։
    📌 Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
    📌 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակ…

    🎒🔔 Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ․ ԿԳՄՍ-ն շրջաբերականով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին
    🗣 «Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:
    «Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- նշվում է շրջաբերականում:

  • Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին։ Փետրվ…

    📊 Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին։
    📌 Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը, հայտնել են ՆԳՆ-ից։
    🗣 «Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով»։ |civilnet.am|

  • «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտ…

    🇪🇺🇺🇦 «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
    ✈️ Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են մեկնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։ |1lurer.am|

  • ԲԴԽ-ն դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ հայտարարեց խիստ նկատողություն՝ բավարարե…

    ⚖️ ԲԴԽ-ն դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ հայտարարեց խիստ նկատողություն՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
    📑 ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը, պարտավորություն ունենալով կատարել դատավորի վարքագծի կանոնները, այն չի կատարել, դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։ |news.am|

  • Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Մարսելում…

    🇫🇷🇷🇺 Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել:
    🗣 Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։
    📌 ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Մարսելի Ամբրուազա Պարե 3 հասցեում։ Այս շրջանում են տեղակայված նաև Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի հյուպատոսությունները: |factor.am|

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում է. Անկարայում ընթանում են նրա և Թուրքի…

    🇷🇺🇹🇷 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում է. Անկարայում ընթանում են նրա և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները:
    🔸 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։
    🤝 Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Լավրովին ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը, քննարկվելու են ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։
    📌 Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այն նույն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայում մեկնարկում էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան բանակցությունները:

  • Գերմանիայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած Պահպանողա…

    🇩🇪 Գերմանիայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը որպես առաջնահերթություն նշել է ԱՄՆ-ից «իրական անկախացումը»:
    🗳 Գերմանիայի 69-ամյա նոր կանցլերին կոալիցիա ձևավորելու համար բարդ և երկար բանակցություններ են սպասվում. ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միություն, երկրորդ տեղում է ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը պատմական ռեկորդ է գրանցել՝ ստանալով ձայների մոտ 20%-ը: Կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները տասնամյակների ընթացքում ամենավատ արդյունքն են գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների 16,4%:
    🇺🇸 Մերցը քննադատել է Թրամփին՝ նշելով, որ նրա վարչակազմը ցույց է տվել, որ «մեծապես անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»: Չնայած այս քննադատություններին՝ Թրամփը ողջունել է ընտրությունների արդյունքները: |azatutyun.am|

  • ԱՊՊԱ և ամառային անվադողերով անձնական մեքենաներ. Ավինյանը նշեց՝ ով է մեղավոր հինգ…

    ԱՊՊԱ և ամառային անվադողերով անձնական մեքենաներ. Ավինյանը նշեց՝ ով է մեղավոր հինգշաբթի օրվա տրանսպորտային կոլապսի համար
    🚙 «Խցանումների առաջացման պատճառների երևի թե ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով:
    🔸 Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարագի տրամաբանությունն է… Այս համակարգը Երևանի համար աղետ է: Ամեն իրար թեթև քսած ավտոմեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար, որը հենց այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ հա, ու ավազ ցանելու»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
    Ավինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, Պարեկային, փրկարար ծառայություններին և այլոց՝ կատարած աշխատանքների համար, և հանձնարարեց շարունակել աշխատանքները մայթերի և բակերի մաքրման առումով, քանի որ, ըստ նրա, «առաջնային և երկրորդային փողոցներում էական խնդիր չունեն»: