Category: Infocom

  • Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները Իրանում շարունակվող…

    ✈️ Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները 🔸 Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում մի շարք թռիչքներ են չեղարկվում: 📝 Դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան — Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն…

  • Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, …

    🇸🇾 Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, այն մաքրել զինված ներկայությունից։ Շրջանն ավելի վաղ վերցվել էր Սիրիական բանակի վերահսկողության տակ, հաղորդում է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:
    📢 Հալեպի Գործողությունների հրամանատարությունը շրջանի խաղաղ բնակչությանը կոչ է արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը, հայտնել է SANA գործակալությունը:

  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առա…

    ❗️Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
    🔸
    Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
    📝 Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
    [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]
    Հիշեցնենք, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը այն հոգեւորականներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։

  • «Մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հարցով՝ անկախ նրանից՝ նրանց…

    🇺🇸 🇬🇱 «Մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հարցով՝ անկախ նրանից՝ նրանց դա դուր կգա, թե՝ ոչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը.
    🗣 «Ես կցանկանայի գործարք կնքել հեշտ ճանապարհով։ Բայց եթե մենք դա չանենք հեշտ ճանապարհով, անելու ենք դժվարին ճանապարհով»,- ասել է Թրամփը:
    🔸 Նա նշել է, որ հանքանյութերով հարուստ կղզու վերահսկողությունը կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար.
    🇷🇺 🇨🇳 «Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը կամ Չինաստանը օկուպացնեն Գրենլանդիան։ Ահա թե ինչ են նրանք անելու, եթե մենք դա չանենք»,- ասել է Թրամփը։ |azatutyun.am|

  • Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը…

    🇮🇷 Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են: ❗️Իրավապաշտպան խմբերը նախօրեին հայտարարել են, որ գրանցվել է առնվազն 62 մահվան դեպք, այդ թվում՝ 14 անվտանգության աշխատակից և 48 ցուցարար։ 📌 Երկրում ինտերնետի…

  • Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, դիմել է Թրամփին՝ կոչ անելով աջակց…

    🇮🇷 🇺🇸 Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, դիմել է Թրամփին՝ կոչ անելով աջակցություն ցուցաբերել իրանցի ցուցարարներին։ 🗣️ Նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպառնացել է ցուցարարներին՝ փորձելով հաղորդակցական լիակատար բլոկադայի պայմաններում…

  • Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Իսլամական հանրապետությունը եկել է իշխանության հ…

    🇮🇷 Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Իսլամական հանրապետությունը եկել է իշխանության հարյուր հազարավոր պատվարժան մարդկանց արյան գնով և չի ընկրկի սաբոտաժի առաջ. Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուղերձ է հղել 📣 Ցույցերի մասին խոսելիս նա մեղադրել է «օտար ուժերի…

  • Այսօր Չարենցավանում տեղի է ունեցել դանակահարություն։ ՆԳՆ մամուլի ծառայությունի…

    ‼️ Այսօր Չարենցավանում տեղի է ունեցել դանակահարություն։
    🏥 ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխված երկու անձանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ |news.am|

  • Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռևանչին այսօր ժամանում է Երևան։ «Այցի ը…

    🇦🇲🇮🇷 Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռևանչին այսօր ժամանում է Երևան։ 📣 «Այցի ընթացքում կողմերը քննարկելու են տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության…

  • ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների 30-40% նվազեցմանն ուղղված գո…

    ⚡️💵 ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ս.թ. մարտ-ապրիլ ամիսներից, ինչի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
    📌 Ըստ նախնական վերլուծությունների և ճշգրտված տվյալների փոփոխությունները կունենան հետևալ պատկերը.
    🏡 0.22 կՎ լարման՝ 10 կՎԱ հզորության համար առանձնատների միացման վճարները Երևանում նախկին 277 հազ. ՀՀ դրամի փոխարեն նախնական հաշվարկով կկազմի շուրջ 186 հազ. ՀՀ դրամ։ ՀՀ մարզերում՝ 229 հազ. ՀՀ դրամի փոխարեն կկազմի՝ շուրջ 151 հազ. ՀՀ դրամ։
    🏢 Երևանում 10 կՎ հզորության համար բազմաբնակարանային շենքի մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է՝ 672 հազ. ՀՀ դրամի փոխարեն կկազմի շուրջ 450 հազ. ՀՀ դրամ։ Մարզերում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի նախկին 448 հազ. ՀՀ դրամի փոխարեն կկազմի շուրջ 270 հազ. ՀՀ դրամ։
    🔗 Կարդալ ավելին