Category: Infocom

  • Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրա…

    🇺🇦 Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։
    🗣 «Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց»,- ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է Ուկրաինայի նախագահը:
    📌 Վլադիմիր Զելենսկին նաև չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր: |azatutyun.am|

  • Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական …

    Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ
    🔸 Գիտության միջազգայնացում՝ միջազգային տպագրություններ ու համագործակցություններ,
    🔸 հայկական ամսագրերի ինդեքսավորումը միջազգային շտեմարաններում,
    🔸 սերնդափոխության և կառավարություն-գիտնականներ երկխոսության անհրաժեշտությունը։
    🔸 «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովում քննարկվեցին հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների խնդիրները։

  • Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավա…

    🤸🏻‍♂️ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր: 🥇 Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով…

  • Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում …

    ‼️ Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով: [ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան]

  • Գերմանիայում առավոտյան 8-ից բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատես…

    🇩🇪 Գերմանիայում առավոտյան 8-ից բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը։
    📌 Ընտրություններում չորս թեկնածուներ հավակնում են դառնալ Գերմանիայի հաջորդ առաջնորդը։ Նրանց թվում են՝ գործող կանցլեր, ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցությունից՝ Ֆրիդրիխ Մերցը, ներկայիս փոխկանցլեր՝ Ռոբերտ Հաբեկը, ինչպես նաև ծայրահեղ աջ, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Ալիս Վայդելը։
    🔸 Քվեարկության վերջնական արդյունքները սպասվում են փետրվարի 24-ին։

  • «Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է…

    🇦🇲🇫🇷 «Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում», — այս մասին «Հայաստանի հանրային ռադիոյին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։
    🗣 «2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են ՀՀ ՊՆ-ին, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը», — նշել է դեսպանը։
    📌 Նա նաև հայտարարել է, որ խաղաղության շուրջ բանակցություններում առանձնակի առաջընթաց չի եղել․ «Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության»։
    🔗 Կարդալ ավելին

  • Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստա…

    ❗️Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքներով: Հաղորդումը ՔԿ ներկայացրել է ԲԸՏՄ-ն:
    🔸Նշենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, ԼՀԿ-ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: Սակայն կոմբինատը համաձայն չէ տեսչական մարմնի հետ, եւ այժմ դատարանում երկու հայցով վիճարկում է ԲԸՏՄ-ի գործողությունները: |hetq.am|

  • Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին …

    ❗️ Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրվում է որպես «կրիտիկական»: Այս մասին հայտնում է Վատիկանը։
    📌 Հռոմի պապին, որ շուրջ 10 օր հոսպիտալացված է, լրացուցիչ թթվածին և արյան փոխներարկում է անհրաժեշտ եղել: Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ուներ, դրանից հետո նրա մոտ երկու թոքերում էլ թոքաբորբ է ախտորոշվել: |azatutyun.am|

  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, յութուբում հաղորդման հեղինակ Էդգա…

    ❗️Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, յութուբում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանը մեղքը չի ընդունում, չբացակայելու ստորագրություն է տվել: 🗣 «Հիմնական խնդիրը կապված է ադրբեջանական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրական դատարանում…

  • Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ «Թե կո…

    ❗️Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։
    🗣 «Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- այս մասին հայտնել է ՊՆ խոսնակը: |factor.am|