Category: Infocom

  • Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալո…

    ❗️ Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
    🗣 Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
    [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]

  • Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկու…

    ⚖️ Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    🔸 Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե՝ ծանր հանցագործությունների բաժին։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի…

    🇦🇲🇱🇹 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։
    🗣 «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։
    🔸 Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։

  • Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է…

    ⚖️ Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ, ինչի կապակցությամբ Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել Կառավարությանը։ ❗️ Դեռ 2024 թ․-ին ՄԻՊ-ն այս կարգավորման մեջ սահմանադրականության խնդիր…

  • Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյ…

    📌 Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    🔸 «Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպ…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
    🔸 Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
    [ՀՀ ՊՆ]

  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային ընդունված …

    ⚖️ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին․ Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում
    📢 Արդարադատության նախարարությունից նշում են, որ տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ:
    📌 «Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Նախարարը տեղում արձանագրել է բազում հարցեր, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ»:
  • Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը՝ շատ ուժե…

    ❄️ Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը՝ շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🌨 Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
    🥶 Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատմել է Էր Ռիադում ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մաս…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատմել է Էր Ռիադում ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մասին։
    🔸 Չի քննարկվել տարածքների վերաբերյալ «ոչ մի կոնկրետ հարց»։
    «Հանդիպման նպատակն է եղել հասկանալ՝ արդյոք կա խաղաղությունը քննարկելու իրական հետաքրքրվածություն»։
    🔸 Չեն քննարկվել հնարավոր համաձայնագրի մանրամասները։
    «Համաձայնագիրը պետք է լինի երկու կողմերի համար ընդունելի պայմաններով»։
    🔸 Դեռ չի քննարկվել պատժամիջոցների վերացման հարցը։
    «Նույնիսկ եթե մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, ապա եվրոպացիները նույնպես ստիպված կլինեին չեղարկել իրենց պատժամիջոցները, որպեսզի ինչ-որ բան հնարավոր լինի»։ |armenpress.am|

  • ԱՄՆ հանրապետական սենատորներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս…

    🇺🇸🇺🇳 ԱՄՆ հանրապետական սենատորներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալու մասին:
    📃 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը վերանայելու մասին՝ նշելով, որ կազմակերպությունը «վատ է կառավարվում և չի կատարում իր աշխատանքը»։ |civilnet.am|