Category: Infocom

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջաններում ձնամաքրման աշխատա…

    ❄️ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներից։
    💬 Նա գործակարգավարական խորհրդակցությանը ասաց, որ վարչական շրջանները բավարար ջանքեր չեն գործադրել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին իրազեկելու հարցում, ինչի հետևանքով քաղաքի բազմաթիվ հատվածներ չեն մաքրվել։
    📌 Ըստ Ավինյանի՝ մի շարք վարչական շրջաններում ձնամաքրման պարտավորությունները չկատարելու համար որևէ տուգանք չի սահմանվել, ինչն անընդունելի է։ |civilnet.am|

  • Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցո…

    🇮🇷 Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Երկրի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ սուգը «Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ իրանական ազգային պայքարում» զոհվածների հիշատակի համար է։
    📌 Իրանից պաշոնական տեղեկատվությամբ ցույցերի ընթացքում 38 իրանցի իրավապահ է զոհվել. ցուցարարների զոհվելու մասին պաշտոնական տվյալներ չկան: Արևմտյան լրատվամիջոցներից AP-ն, հղում անելով ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։
    🇺🇸🗣 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Իրանի առաջնորդները զանգահարել են… Հանդիպում է նշանակվում… Նրանք ցանկանում են բանակցել»։ |armenpress.am|

  • Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քան…

    🗣️ Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]

  • Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրա…

    Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով 4 հանգամանք: 🔸 Առաջինը նա նշեց այն, որ շրջանառված տեսագրությունների տարածման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, և, նրա խոսքով, Քննչական կոմիտեն…

  • Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժե…

    🇸🇾 Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քուրդ մարտիկների վերջին ստորաբաժանումները լքել են Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանը և ավտոբուսներով ուղևորվել երկրի հյուսիս-արևելք։
    🔸 Հեռուստաալիքի տվյալներով՝ տասը ավտոբուսով 350 զինյալ է տեղափոխվել Հալեպի արևելյան արվարձան, որտեղից նրանք պետք է ուղևորվեն Եփրատի արևելյան ափ։ |1lurer.am|

  • Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածա…

    ❗️Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են։
    🇮🇷 🇺🇸 Իրանը Թրամփին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում գտնվող ռազմաբազաներին, հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🔸 Այս ֆոնին Թրամփը դարձյալ սպառնացել է Իրանին միջամտել գործընթացներին։
    📌 Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանում տեղի ունեցողը քննարկել է նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղումով նշում է, որ ԱՄՆ հնարավոր միջամտության կապակցությամբ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում։ Պատարագը մատո…

    📌 Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում։
    🔸 Պատարագը մատուցում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որին կաթողիկոսը Մասյացոտնի թեմի կաթողիկոսական տեղապահ էր նշանակել Նիկոլ Փաշինյանին միացած Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին այդ պաշտոնից ազատելուց հետո։

  • «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակե…

    🇸🇾 «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա, հաղորդում է SANA-ն։
    📌 Գործակալության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հալեպի նահանգապետը շենքում մամուլի ասուլիս էր անցկացնում։ |tert.am|

  • Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները Իրանում շարունակվող…

    ✈️ Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները 🔸 Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում մի շարք թռիչքներ են չեղարկվում: 📝 Դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան — Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն…

  • Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, …

    🇸🇾 Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, այն մաքրել զինված ներկայությունից։ Շրջանն ավելի վաղ վերցվել էր Սիրիական բանակի վերահսկողության տակ, հաղորդում է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:
    📢 Հալեպի Գործողությունների հրամանատարությունը շրջանի խաղաղ բնակչությանը կոչ է արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը, հայտնել է SANA գործակալությունը: