Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածա…

❗️Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են։
🇮🇷 🇺🇸 Իրանը Թրամփին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում գտնվող ռազմաբազաներին, հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
🔸 Այս ֆոնին Թրամփը դարձյալ սպառնացել է Իրանին միջամտել գործընթացներին։
📌 Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանում տեղի ունեցողը քննարկել է նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղումով նշում է, որ ԱՄՆ հնարավոր միջամտության կապակցությամբ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով