🪖 Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ՀՀ բանակի նոր համազգեստը։ 📣 Պաշտպանության նախարարը նշել է, որ համազգեստն անցնում է զորային փորձարկում։
🇦🇲🇦🇿 Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ 📣 Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ 🗣 Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։ [ՀՀ ՏԿԵՆ]
«Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ». հունվարի 19-ի#գիտարբուք -ի ընթացքում իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝ — ինչո՞ւ են Իրանում հեղափոխական շարժումները պարբերական բնույթ կրում, — հետհեղափոխական հայեցակարգերի ճգնաժամն Իրանում․ դժվար է ժողովրդից անընդհատ զոհողություններ պահանջել, — Իրանը դժվարանում է իր տեղը գտնել իր իսկ ջատագոված փոփոխվող աշխարհակարգում։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
🔸 Հեղուկ գազի գինը թանկացումը սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, և որևէ արտառոց բան չկա: Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են: 🗣 Այս մասին Կառավարության նիստին ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե հեղուկ գազի գինը թանկացել է բենզինի գնի էժանացման շրջանակում: 💬 Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ դա խնդիր է, և պետք է լուծվի խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»: |1lurer.am|
🇷🇺🇺🇦 Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը: 🗣 Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել իր գրեթե չորս տարվա ներխուժումը Ուկրաինա. «Կարծում եմ՝ Ուկրաինան պակաս պատրաստ է համաձայնության գալ»։ ❓ Հարցին, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունները դեռևս չեն լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։ |azatutyun.am|
🇺🇸 Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ն, որպես նախազգուշական միջոց, Մերձավոր Արևելքում իր հիմնական ռազմաբազաներից դուրս է բերում զինծառայողների մի մասին։ Այս մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով։ 📌 CNN-ի տվյալներով՝ որոշ զինծառայողների առաջարկվել է լքել Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, որը ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ 🔸 Հունիսին Իրանը թիրախավորել էր այդ բազան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։ |1lurer.am|
💬 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անուղղակիորեն մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող ակցիաները թույլատրելու համար, չնայած, իր խոսքով, պատկան մարմիններին բազմիցս տեղեկացրել են իրենց մտահոգությունների մասին: 🗣 «Օրինակները շատ են, որ մենք…
Տնից մինչև մոտակա հանրային այգի. քարտեզագրելով Երևանի կանաչը | Հանրագիտ 🌳Եթե Երևանում եք բնակվում, կարո՞ղ եք Ձեզ ամենամոտ այգի հասնել5 րոպեում։ 🌍 Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներ՝ Ձեր տան և մոտակա այգու միջև 300մ հեռավորություն պետք է լինի։ ❗️ Երևանում, սակայն, այս չափանիշով քչերն են ապրում։ 📖Քարտեզագետ Արտակ Փիլոյանը և ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը քարտեզագրել են Երևանի կանաչ տարածքները՝ արդյունքները ներկայացնելով «Կառուցապատ միջավայրի վերականգնման մոտեցումները․ հետազոտության, նորարարության և մարտահրավերների միջև» գրքի գլուխներից մեկում։ 🔗Կարդալ ավելին