Category: Infocom

  • Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացո…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել։ [ՌԴ ՊՆ] |armenpress.am|

  • Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապա…

    Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ հանձնելու իրենց հայտարարությունն ու կոչ-պահանջը։ Դրանից հետո շարժվելու են ՌԴ-ի, Ֆրանսիայի, ըստ ամենայնի, նաեւ Իտալիայի, եւ վերջում՝ նաեւ ԱՄՆ-ի դեսպանատուն։

  • 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ [ԱՀ ՆԳՆ ոստիկանությ…

    ❗️13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ [ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի …

    ❗️ 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքը բացահայտվել է։
    🔎 Նշված օրը դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինս, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
    📌 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել է դատարան։ [ՀՀ ՔԿ]

  • Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան«Երկար զրույց գ…

    Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։
    — Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին
    — Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին
    — Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին
    — Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին
    — Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին
    — Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին
    — Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին
    — Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին
    — Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին
    — Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին
    — Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին

    Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

    #infocom #ինֆոքոմ
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն…

  • Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում 12 — 8 հարաբերակցությամբ …

    🎓 Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում 12 — 8 հարաբերակցությամբ վերընտրվել է Կարինե Հարությունյանը։
    🗳 Ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ [Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան]

  • Ժամը 10:42-ին ռուս-վրացական սահմանին 5․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: …

    🔸 Ժամը 10:42-ին ռուս-վրացական սահմանին 5․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
    ❗️ ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում 3-4 բալ և Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

  • Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր Արա…

    Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր
    🔸 Արայիկ Հարությունյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է նաև Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը: Մասնավորապես, նա նշել է, որ Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով:
    🔸 «Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար»,- ասել է ԱՀ նախագահը:

  • Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լու…

    🇦🇲🇦🇿 Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա…

  • Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Հայտ…

    ❗️Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Հայտնաբերվել է 2 այրված դի։ 📌 Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների…