Category: Infocom

  • ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հատո…

    🇦🇲🇮🇷 ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
    🔸 Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

    📌 Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]
    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: 🔸 Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: 🔸 Զրուցակիցները մտքեր…

  • ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման…

    🇦🇲🇹🇷 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
    📌 Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:…

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🔸 Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:
    🔸 Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ։
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]
    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը: 📌 Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող…

  • 2026 թ․-ի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական ա…

    ❗️2026 թ․-ի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
    🔸 Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին․ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։
    ⚖️ Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։
    📌 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափ…

    📌 Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
    📣 «Կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
    🖇 Կարդալ ավելին

  • Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկո…

    🇾🇪 Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին:
    📌 X-ում հրապարակված մի շարք գրառումներում գեներալ Մաջիդ ալ-Նուզաիլին հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը և վերագրավել մոտակայքում գտնվող օդանավակայանը՝ Թայիզ նահանգի ափամերձ Դուբաբ քաղաքում:
    🗣 Ավելի վաղ Եմենի կառավարական ուժերը հայտարարել էին հութիների վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքը վերագրավելու ռազմական գործողության մեկնարկի մասին։ |factor.am|

  • Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառն…

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը:
    📌 Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները:
    🖇️ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
    [ՀՀ Արտաքին գործերի նախարարություն]
    🇦🇲🇮🇷 Թեհրանում մեկնարկել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները։ 🤝 Նախ կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: 👥 Այնուհետև մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված…

  • «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ «Վթարի հետևանքով Երև…

    🌐 «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։
    🗣 «Վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,– ասված է ընկերության հաղորդագրությունում։

  • Թեհրանում մեկնարկել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները։ …

    🇦🇲🇮🇷 Թեհրանում մեկնարկել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները։
    🤝 Նախ կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
    👥 Այնուհետև մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
    [ՀՀ ԱԳՄԱՆ]
  • Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Որոշումը ստորագրել է Հ…

    ‼️ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:
    ✍️ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: