Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրն այլ անձանց հետ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է …

    ⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի համակիրն այլ անձանց հետ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքի մասին
    📣 «Միևնույն ժամանակ, նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները, և օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա», — հայտնել են կոմիտեից։

  • Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիս…

    💬 Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան
    🗣 «Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև նախընտրական շրջանում ասել է՝ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակում չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ խնդիրներ լուծել»,- ասաց Վարդանյանը։
    📌 Նա կոնկրետ մարդկանց հանդիպումների կամ հնարավոր համագործակցության մանրամասների մասին տեղեկություն չհայտնեց՝ նշելով, որ այժմ ընթանում են քննարկումներ։ |armenpress.am|
    Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան

  • Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնա…

    ⚖️ Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
    ❗️ Նա պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: |hetq.am|

  • Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնա…

    ⚖️ Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
    ❗️ Նա պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: |hetq.am|

  • Սահմանադրական դատարան է մուտքագրվել ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվա…

    🗳⚖️ Սահմանադրական դատարան է մուտքագրվել ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը:
    💬 «Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ 2026թ. հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- հայտնել է դաշինքի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
    Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
    📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն:

  • Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Ինչպես հայտն…

    🇮🇱 Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։
    📌 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել, քանի որ «Հեզբոլլահի» կողմից իբրև թե հրադադարի ռեժիմը խախտվել է: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հեզբոլլահը» չխախտի այն:
    🗣 Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը:

  • Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ հայտնում է ՀՀ քննչ…

    👨‍⚖️ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
    ℹ️ ««Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները, որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ»,- հայտնում են ՔԿ-ից:
    ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

  • ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր էջում հայտնել է, որ իրեն ձերբակալում ե…

    📌 ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր էջում հայտնել է, որ իրեն ձերբակալում են:
    ℹ️ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

  • Այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի չեն ունենա Ավելի վաղ Սպիտակ տո…

    Այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի չեն ունենա
    🇺🇸 Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։
    🇮🇷 Իրանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին տեղեկություններ էին տարածել, որ Թեհրանն ինքն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների պատճառով։ |azatutyun.am|
    ԱՄՆ և Իրանի նախագահները թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

  • ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը, հայտարարել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը։
    🗣 «Մեր ռազմածովային նավերը կմնան տարածաշրջանում՝ համոզվելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են և լիովին ուժի մեջ են։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ»,- նշված է Պենտագոնի հայտարարության մեջ։
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում, հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։ 🔸 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ բանակցությունները երկու փուլով կանցկացվեն։…